478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հարին և Օլիվիան Բրիտանիայում 2011 թ.-ին գլխավորել են հայտնի անունների ցանկը
19:01
29 Դեկտեմբերի 2011

Բրիտանիայում անցնող 2011 թ.-ին նորածինների համար ամենահայտնի անուններն են Հարին և Օլիվիան, վկայում են Bounty Parenting group կայքի հարցման տվյալները, որը նվիրված է ընտանիքին և երեխաներին:

Հարին առաջին տեղից դուրս է մղել նախորդ տարվա առաջատարին՝ Օլիվիեին, ընդ որում՝ երրորդ տեղը: Ըստ հանրաճանաչության երկրորդ տեղում է Ջեք անունը, որը մինչև 2010 թ.-ը 16 տարիների ընթացքում գլխավորել է ցանկը:

Նման փոփոխությունները ցույց են տալիս, որ փոփ-մշակույթն ու շոու-բիզնեսը ազդում են Միացյալ Թագավորության բնակիչների վրա նորածինների համար անուն ընտրելիս: Հարի անվան նկատմամբ սերը բրիտանացիների մոտ առաջին հերթին ամրացավ անցնող տարում լույս տեսած Հարի Փոթերի մասին պատմող գրքի չորրորդ հատորի շնորհիվ, որը դարձավ 2011 թ.-ի ամենահաջողված ֆիլմերից մեկը:

Երկրորդ`հայտնի հեռուստաշոուներից մեկը՝ X Factor-ը Մեծ Բրիտանիայում նոր կուռք բացահայտեց՝ One Direction բրիտանաիռլանդական խմբի մասնակից Հարի Սթայլսին: Եվ  իհարկե Հարի անվանը օգնեց առաջատարի դիրք զբաղեցնել բրիտանացի արքայազնի աճող հանրաճանաչությունը, որի նկատմամբ ազգային սիրո աստիճանը բարձրացավ նրա եղբայր արքայազն Ուիլյամի հարսանիքից հետո, որը տեղի ունեցավ 2011 թ.-ի ապրիլին:

Արքայազն Հարիի արտաքին տեսքն ու վարքը, ով հարսանիքի ժամանակ խաչեղբայր էր, մեծ ոգևորություն առաջացրեցին հասարակության շրջանում: Թերթերի առաջին էջերում արքայազնը «փայլում էր» հարսնացուի ընկերուհու հետ, ով Քեյթի քույր Փիփա Միդլթոնն էր, սակայն այս ամենը Փիփա կամ Ֆիլիպա անվանը հանրաճանաչություն չբերեց, այն չհայտնվեց անգամ առաջին հարյուրյակում:

Կանանց անունները գլխավորող Օլիվիային երկրորդ տարին անընդմեջ հետևում են Լիլին և Սոֆին:

«Մեր հարցումները ցույց են տալիս, որ ծնողները նախկինի պես հենվում են շոու-բիզնեսի միտումների վրա», - ասել է Bounty Parenting group-ի ներկայացուցիչ Լիզա Փենին:

Տղաների անունների ցուցակում ամենահաջող ցատկը գրանցել է Թոմին, ով 131-րդ տեղից հայտնվել է 66-րդ տեղում: Հանրաճանաչության աճ է գրանցել նաև Ջեքսոնը (Մայքլ Ջեքսոնի մահից հետո), այն 128-րդ տեղից հայտնվել է 75-րդ տեղում:

Աղջիկների անուններից ամենաէական աճը գրանցել է Էլիզան՝ 141-րդ տեղից հայտնվելով 84-րդ տեղում:

Հարցումն անցկացվել է Մեծ Բրիտանիայում նորածինների 500 ծնողների շրջանում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում: