482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայում սահմանափակվել է բենզինի և ալկոհոլի վաճառքն Ամանորի նախօրեին
16:15
29 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիական իշխանություններն Ամանորից առաջ, ըստ սովորույթի, սահմանափակել են ճայթռուկների, բենզինի և ոգելից խմիչքի վաճառքը և մտադիր են լրացուցիչ ճանապարհային պարեկներ դնել այդ նպատակով, որպեսզի ավտոմեքենաներ հրկիզողները և անբարեխիղճ վարորդները չփչացնեն ֆրանսիացիների տոնը, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը կարգադրություն է ուղարկել ոստիկաններին՝ կոչ անելով «մոբիլիզացման և ուժեղացված զգոնության» տոների ընթացքում և ձևակերպելով ամանորյա գիշերվա կարգուկանոնի պահպանման հրահանգները: Տեղական իշխանությունները պետք է սահմանափակեն ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը զբոսանքի վայրերում, վառելիքի առքուվաճառքը և խստորեն պահպանեն կենցաղային հրատեխնիկայի վաճառքի և օգտագործման կանոնները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Փարիզում չորեքշաբթի օրվանից մինչև հունվարի 2-ը շարքային գնորդներին արգելված է կենցաղային նշանակության վառելանյութերի՝ գազի և նավթամթերքի, ինչպես նաև հրավառության վաճառքը: Ամանորի գիշերը Ելիսեյան դաշտերի շրջանում, որտեղ հավաքվում են բազմաթիվ ֆրանսիացիներ, մայրաքաղաքի հյուրեր և էմիգրանտներ, արգելված կլինի ոգելից խմիչքի և ապակե տարայով ցանկացած խմիչքի վաճառքը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։
14:31
04 Մայիսի 2017
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը: