486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանում հաջող անցավ ժամում 500 կմ արագություն ունեցող գնացքի փորձարկումը
11:11
26 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չինաստանում հաջող անցավ ժամում 500 կմ արագություն ունեցող գնացքի փորձարկումը, երկուշաբթի գրում է «Սինցզին բաո» թերթը:

Գնացքի փորձարկումը տեղի ունեցավ կիրակի՝ Ցինդաո քաղաքում, հաղորդւոմ է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկայումս Չինաստանի արագընթաց երկաթուղու ցանցում շահագործվում են CRH 380 (տարբեր մոդիֆիկացիաների) մոդելներ, որոնք շարժվում են 250-300 կիլոմետր/ժամ արագությամբ:

Նոր գնացքը, ինչպես ակնկալվում է, առևտրային շահագործման մեջ նույնպես չի ընթանա 500 կմ/ժամ արագությամբ՝ սահմանափակվելով միայն 350-380 կիլոմետր/ժամ արագությամբ:

Նոր լոկոմոտիվի արտադրող ընկերությունում հավաստում են, որ նոր գնացքի ստեղծման առաջնահերթությունը նրա անվտանգությունն է:

2011 թվականի օգոստոսին ՉԺՀ-ի Պետական խորհուրդը հրահանգել է նվազեցնել բոլոր արագընթաց գնացքների արագությունը 40-50 կիլոմետր/ժամով՝ նախատեսված կոնստրուկցիայի համեմատ: Այդ հրահանգը կապված է եղել Չինաստանի պատմության մեջ արագընթաց գնացքների առաջին վթարի հետ, որը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 23-ին Վենչժոու քաղաքում (Չժենցյան գավառ): Այդ ժամանակ արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհվել էր 40 մարդ և վիրավորվել ավելի քան 190-ը: Նախաքննության տվյալներով՝ վթարի հիմնական պատճառն ազդանշային համակարգի անսարքությունն է եղել, որը չի ֆիքսել կայծակի հարվածից գնացքի կանգը:

Վթարը ՉԺՀ-ում արագընթաց գնացքների համար արտադրվող սարքավորումների անվտանգության ստուգման ալիք է բարձրացրել և հանգեցրել է արտադրությունից արագընթաց գնացքների մոդելներից մեկի հանելուն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: