486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն Հայաստանին 40 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրի, իսկ Ղարաբաղին՝ 2 մլն դոլարի
14:42
21 Դեկտեմբերի 2011

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2012 ֆիսկալային տարվա ընթացքում արտասահմանյան ֆինանսական օգնություն տրամադրելու մասին օրինագիծը, որի շրջանակներում Հայաստանը կստանա 40 մլն դոլար, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ շուրջ 2 մլն դոլար, հաղորդում է Ամերիկայի Հայկական ազային կոմիտեն (ANCA):

Ընդհանուր առմամբ՝ Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի, այդ թվում նաև՝ Հարավային Կովկասի երկրների համար, նախատեսված է 626,7 մլն դոլար:

«Կովկասին ֆինանսական օգնություն ցուցաբերելու շրջանակներում Կոնգրեսը հաստատել է Օբամայի կողմից առաջարկած չափերը՝ 40 մլն դոլար Հայաստանի համար, 16,6 մլն դոլար Ադրբեջանի համար, և 66 մլն դոլար Վրաստանի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արտասահմանյան ռազմական ֆինանսավորման (FMF)  ծրագրի շրջանակներում Հայաստանը և Ադրբեջանը կստանան 3-ական մլն դոլար: Իսկ միջազգային ռազմական կրթության և պատրաստվածության (IMET) ծրագրով Ադրբեջանի համար հատկացված գումարը (900 հազար դոլարը) կրկնակի գերազանցում է Հայաստանի համար նախատեսված միջոցների չափը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ANCA-ն հետագայում նույնպես ջանքեր է գործադրելու երկկողմ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման համար՝ տնտեսական կապերի ընդլայնման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։