481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացի պատգամավորը զրկվել է պաշտոնից նացիստական հագուստով մարդու հետ լուսանկարի պատճառով
13:31
19 Դեկտեմբերի 2011

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավոր, Տրանսպորտի նախարարի անձնական քարտուղար Էյդան Բեռլին զրկվել է պաշտոնից այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել են մասնավոր երեկույթի լուսանկարներ, որտեղ նա կանգնած է եղել նացիստական հագուստ կրող մարդու կողքին, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Պահպանողականների պաշտոնական ներկայացուցիչը Բեռլիի վարքագիծը «վիրավորական և ոչ խելամիտ է» որակել:

Ֆրանսիայում տեղի ունեցած տղաների խնջույքի լուսանկարը հայտնվել է Mail on Sunday թերթում նախորդ շաբաթ: Ավելի վաղ Բեռլին ներողություն է խնդրել՝ հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ:

«Այդ երեկույթի որոշ հյուրերի վարքագիծն անընդունելի էր: Ցավում եմ, որ ես ավելի վաղ չհեռացա այնտեղից», - գրել է նա իր հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, Պահպանողական կուսակցության ղեկավարությունը համարել է, որ միջադեպից հետո Բեռլին չի կարող շարունակել իր լիազորությունները:

«Այդ պատճառով նա զրկվեց Տրանսպորտի նախարարությունում խորհրդարանական անձնական քարտուղարի պաշտոնից: Վարչապետը հանձնարարել է հետաքննել Ֆրանսիայում տեղի ունեցած երեկույթի մանրամասները», - ավելացրել է Տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։