481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Լիզ Թեյլորի զգեստները 2,6 մլն դոլարով են վաճառվել
11:45
15 Դեկտեմբերի 2011

Չորեքշաբթի երեկոյան Christie's աճուրդում հոլիվուդյան աստղ Էլիզաբեթ Թեյլորի՝ վաճառքի հանված զգեստները գնվել են 2,6 մլն դոլարով՝ գերազանցելով կազմակերպիչների սպասումները, տեղեկացնում է աճուրդի պաշտոնական կայքը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Նյու Յորքում ավարտվել է ХХ դարի ամենահայտնի գեղեցկուհիներից մեկի անձնական իրերի հավաքածուի վաճառքի երկրորդ օրը: Մի ողջ կարողության չափով՝ 363 հազար դոլարով, վաճառվել է Քրիստիան Դիորի «արծաթե» զգեստը, որը Լիզը գնել էր 1968թ.-ին: Երեկոյան զգեստը գնահատվել էր 4-6 հազար դոլարի սահմաններում:

«Կլեոպատրա» ֆիլմում Էլիզաբեթի համար 1963թ.-ին Այրին Շերաֆի կողմից ստեղծված ոսկեգույն զգեստը գնվել է 63 հազար դոլարով, այն դեպքում, երբ սպասվում էր , որ լոտը կլինի 10-15 հազար դոլարի սահմաններում: «Կլեոպատրա» ֆիլմը Թեյլորին ոչ միայն «Օսկար» բերեց, այլ նաև ճակատագրական սեր՝ Ռիչարդ Բարտոնոմի հետ ամուսնությունը, ով Մարկ Անտոնիայի դերն էր խաղում: 1964թ.-ին հոլիվուդյան դրամայի էկրան դուրս գալուց հետո  «Անտոնիայի և Կլեոպատրայի» ամուսնությունը տարվա գլխավոր թեմաներից մեկը դարձավ:

Բարտոնը դերասանուհու չորրորդ ամուսինն էր: Նրանք բաժանվեցին ինը տարի անց՝ 1974թ.-ին, մեկ տարի հետո կրկին ամուսնացան և հետո մեկ տարի անց կրկին բաժանվեցին: 1975թ.-ին Բարտոնի հետ երկրորդ հարսանիքին Լիզը ծիածանի երանգներով զգեստ էր հագել: Ջինի Ֆրատինիի այդ զգեստը նույնպես վաճառվեց 62,5 հազար դոլարով՝ 10-12 հազար դոլար գնահատված արժեքի դեպքում:

Տիրուհու անվան հետ կապված յուրաքանչյուր զգեստը պահպանում է դերասանուհու փառքը: Օրինակ՝ Տիզանիի գլխանոցով խորհրդավոր սև թիկնոցը դերասանուհին հագել էր 1969թ.-ի նոյեմբերի 15-ին կայացած պարահանդեսին՝ Մոնակոյի արքայազն Գրեյս Քելիի 40-ամյակի կապակցությամբ: Դիորի փայլող զգեստով նա ներկայացավ Ռոթշիլդների քաղաքամերձ երեկույթին, իսկ Շանելի զգեստով հայտնվել է 1967թ.-ի փետրվարին Լոնդոնի «Օդեոն» թատրոնում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: