486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Արկտիկան «մգանում» և «կանաչում է». գիտնականներ
13:30
02 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արկտիկայի կլիման նոր՝ ավելի տաք փուլ է թևակոխում, որի դեպքում հալչելուց մգացող սառույցներն ավելի շատ արևային ռադիացիա են կլանելու, իսկ տունդրայի բուսականության մակերեսը կավելանա օդի բարձր ջերմաստիճանի պատճառով, նշվում է Արկտիկայի վիճակի մասին ամենամյա զեկույցում, որը տեղադրված է ԱՄՆ-ի օվկիանոսային և մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային վարչության (NOAA) կայքում:

«Նկատվում է արկտիկական ծովային սառույցների և ձյունածածկ տարածքների մգացում, որոնք սովորաբար սպիտակ գույնի են: Սպիտակ ձյունն ու սառույցն արտացոլում են արևային ռադիացիան, սակայն հալչելու պատճառով մգացող Արկտիկան ամռանը կլանում է այդ ռադիացիան... Արկտիկական տարածքների օդի ջերմաստիճանը, ընդհանուր առմամբ, բարձրանում է, և նման պայմաններում տունդրայի բուսականության քանակը կավելանա», - նշվում է զեկույցում, հաղորդում  ՌԻԱ Նովոստին:

Զեկույցում նաև նշվում է, որ Արկտիկան, ըստ երևույթին, կլիմայական նոր փուլ է թևակոխում, որը բնորոշվում է օդի ջերմաստիճանի բարձրացմամբ, օվկիանոսի քիմիական գործընթացների փոփոխությամբ, ծովային սառույցների մակերեսի ակտիվ կրճատմամբ:

Գիտնականների կարծիքով՝ շրջակա միջավայրի նմանատիպ փոփոխություններն անպայման ինչպես ծովային, այնպես էլ վերգետնյա էկոհամակարգերի փոփոխությունների կհանգեցնեն: Կնվազեն սպիտակ արջերի և ծովափղերի բնակության համար նախատեսված վայրերը, սակայն կետերի համար սննդի բազան կբարելավվի:

«Նմանատիպ զեկույցները կօգնեն գտնել արկտիկական պաշարների օգտագործման և պահպանման հարցում լավագույն լուծումները, քանի որ հասանելիության ավելացման դեպքում նրանց նկատմամբ պահանջարկը ավելանում է», -ասել է NOAA-ի ղեկավարի տեղակալ Մոնիկա Մեդինան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։