483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ուոլթ Դիսնեյի՝ կորած համարվող մուլտֆիլմը գտնվել է և դրվելու է աճուրդի
15:18
29 Նոյեմբերի 2011

Ուոլթ Դիսնեյի՝ նախկինում կորած համարվող «Քաղցած թափառաշրջիկները» (Hungry Hobos) համր մուլտֆիլմի միակ օրինակը գտնվել է Հերեֆորդշիր անգլիական կոմսության Հանթլի (Huntley Film Archives) կինոարխիվում և դեկտեմբերի 14-ին Լոս Անջելեսում կայանալիք Bonhams աճուրդին կներկայանա 40 հազար դոլար նախահաշվով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Artdaily պարբերականին:

Գլխավոր գործող անձինք են նապաստակ Օսլվալդը (Oswald The Lucky Rabbit), որը Միկի-Մաուսի նախատիպն է եղել, և Միոտանի Փիթ կատուն (Peg Leg Pete), որոնք նկարվել են Դիսնեյի կողմից՝ 1927թ.-ին  Յուբ Այվերկսի (Ub Iwerks) համահեղինակությամբ Universal ստուդիայի մուլտֆիլմերի շարքի համար: «Խեղճ Հայրիկ»-ի առաջին վարկածը ստուդիան չեղյալ է համարել՝ նապաստակի արտաքին տեսքն անբավարար համարելով, դրա փոխարեն ընդունել է երիտասարդացած Օսվալդի ներկայությամբ «Տրամվայում տեղի ունեցած անարխոժությունների» երկրորդ վարկածը: Երկար ժամանակ կորած համարվող «Քաղցած թափառաշրջիկները» կարճամետրաժ մուլտֆիլմի պատմության շարունակությունը  ստեղծվել է 1928թ.-ի մայիսին:

Մուլտֆիլմի ընդհանուր տևողությունը 5 րոպե, 21 վայրկյան է: Կրկնօրինակի ստեղծման ժամանակը ենթադրաբար 20-ական թվականների վերջից 30-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածն է:
Բրիտանական արխիվի աշխատողները հույս ունեն աճուրդի ժամանակ վաճառել հայտնագործությունը, որպեսզի ստացված գումարը ծախսեն 80 հազար տեսաժապավենների վերականգնման համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: