481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ լիբիական բանտերում առանց դատարանի որոշման շուրջ 7 հազար կալանավոր է պահվում. գործակալություն
11:14
24 Նոյեմբերի 2011

Շուրջ յոթ հազար մարդ, որոնց զգալի մասը Աֆրիկայի երկրների բնակիչներն են, առանց դատարանի որոշման և պաշտպանության հնարավորություն բանտարկված են լիբիական նախկին ապստամբների մոտ, հինգշաբթի հաղորդում է Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նոր զեկույցին:

Զեկույցը, որի օրինակը հայտնվել է գործակալության մոտ, կազմվել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Լիբիայի իրավիճակի քննարկման նախաշեմին, իսկ քննարկումը նախատեսված է անցկացնել երկուշաբթի: Սպասվում է, որ ելույթ կունենա Լիբիայի գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իան Մարտինը (Ian Martin), նշում է ՌԻԱ Նովոստին: 

Իրավապաշտպաններին վկայակոչելով՝ զեկույցում նշվում է, որ հակամարտության ընթացքում մի շարք ապստամբներ տարբերություն չեն դրել Քադաֆիի բանակի սևամորթ վարձկանների (հարևան երկրներից) և այլ աֆրիկացիների միջև, որոնց մեծ մասն աշխատել է Լիբիայի քաղաքացիական հատվածում: Ենթադրաբար, հետապնդման են ենթարկվել նաև Տավերգ (Tawerga) շրջանի բնակիչները, ովքեր մեղադրվում էին Միսրատ նավահանգստային քաղաքի շրջապատմանը մասնակցելու մեջ:

«Շատ բան է հարկավոր անել, որպեսզի կարգի բերվի բանտային կալանավորման պրակտիկան, չթույլատրվի մարդու իրավունքների խախտումներ և որպեսզի ազատ արձակվեն նրանք, որոնց բանտարկությունը պետք է չշարունակվի»,- ասվում է զեկույցում: 

Զեկույցում նաև տվյալներ են բերվում մաշկի գույնի պատճառով Լիբիայում մարդկանց հետապնդումների, խոշտանգումների, տղամարդկանց հսկողության տակ պահվող կանանց, բանտերում երեխաների կալանավորման դեպքերի վերաբերյալ: Նաև նշվում  է, որ «ապշեցուցիչ հաղորդագրություններ» են եղել ինչպես Լիբիայի գահընկեց առաջնորդ Մուհամար Քադաֆիի կողմնակիցների, այնպես էլ Անցումային ազգային խորհրդի անդամների ռազմական հանցագործությունների վերաբերյալ Սիրտ քաղաքում, որի մոտակայքում հոկտեմբերի 20-ին զոհվեց Քադաֆին:
«Այն դեպքում, երբ Քադաֆիի ռեժիմի քաղաքական բանտարկյալներն ազատ արձակվեցին, մոտավորապես յոթ հազար մարդ այժմ գտնվում է բանտերում և կալանքի ժամանակավոր պահման կենտրոններում, որոնց մեծ մասը գտնվում է հեղափոխական բրիգադի հսկողության տակ»,-զեկույցի տեքսը մեջբերում է Ռոյթերսը:

Լիբիայի դատարանների մեծ մասը ներկայում «լիովին գործունակ չեն» թերի անվտանգության և շատ դատավորների ու այլ աշխատողների բացակայության պատճառով, նշվում է զեկույցում:
Պան Գի Մունը և Մարտինը կոչ են արել լիբիացիներին հարգանքով վերաբերվել մարդու իրավունքներին և զերծ մնալ վրեժխնդրությունից:

Ինչպես նշում է գործակալությունը, նախկինում Լիբիայի արդարադատության նախարարությունը անցումային շրջանի արդարադատության մասին օրինագիծ է փոխանցել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։