484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Եթե Իսրայելը հարված հասցներ Իրանին, կլիներ սխալ՝ անկանխատեսելի հետևանքներով. Լավրով
15:52
07 Նոյեմբերի 2011

Իրանին հասցրած ռազմական հարվածը մեծ սխալ կլիներ Իսրայելի կողմից, երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ուրբաթ երեկոյան հայտարարել է, թե Իսրայելն ավելի շատ հակված է իրանական սպառնալիքի ռազմական լուծմանը, քան խնդրի լուծման դիվանագիտական տարբերակին: Պերեսի հայտարարությունը հաջորդել է իսրայելական ԶԼՄ-ների մի շարք հրապարակումներին այն մասին, թե վարչապետ Բենյամին Նետանյահուն իբր փորձում է ստանալ առանցքային նախարարությունների ղեկավարների աջակցությունը՝ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու համար:

«Առաջին անգամ չէ, որ Իսրայելի պաշտոնատար անձինք հիշեցնում են Իրանին հարվածներ հասցնելու հնարավորության մասին: Այդ առումով մեր դիրքորոշումը քաջ հայտնի է՝ դա լուրջ սխալ կլիներ՝ անկանխատեսելի հետևանքներով հղի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը:
ԱՄՆ-ն և Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին մեղադրում են խաղաղ ատոմի ծրագրի ծածկի տակ միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է՝ հայտնելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է երկրում բացառապես էլեկտրաէներգիայի կարիքների բավարարմանը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ցանկացած հակամարտություն կարող է լուծվել բացառապես այն սկզբունքների հիման վրա, որոնք հավանության են արժանացել համաշխարհային հանրության կողմից ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ:

«Ուժի կիրառումը հնարավոր է միայն երկու դեպքերում, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի Կանոնադրությամբ՝ կամ ինքնապաշտպանության իրավունքի կարգի համաձայն, երբ քո վրա զինված հարձակում է կատարվել, կամ ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ: Այս դեպքում ոչ մեկը, ոչ էլ մյուսը դեռ չի դիտարկվում, և հուսով եմ, չի էլ դիտարկվի»,- ասել է նախարարը:

Նա նաև ընդգծել է, որ իրանական միջուկային խնդրի ռազմական լուծումը, ինչպես ժամանակակից աշխարհի ցանկացած այլ խնդիր, գոյություն չունի: «Մենք ամեն օր դրանում համոզվում ենք: Մենք տեսնում ենք, թե ինչպես են լուծվում Իրանի շուրջ հակամարտությունների խնդիրները, լինի դա Իրաքը, Աֆղանստանը, այն, ինչ այժմ կատարվում է այդ տարածաշրջանի այլ երկրներում: Ռազմական միջամտությունը միայն բազմաթիվ զոհերի թվի մեծացման և մարդկային տառապանքների է հանգեցնում»,- ասել է նա:
Ըստ նրա, մտահոգությունները չեզոքացնելու միակ ճանապարհը «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների վերսկսման համար բոլոր պայմանների ստեղծումն է:

«ՌԴ-ն արդեն մեկ տարուց ավելի է՝ կոնկրետ կառուցողական առաջարկություններ է առաջադրում, թե ինչպես ապաշրջափակել ներկա փակուղին: Մեր առաջարկները մնում են բանակցությունների սեղանին, և հուսով եմ, որ այնպիսի գործողություններ չեն ձեռնարկվի, որոնք կամա թե ակամա կխափանեն եղած հնարավորությունները»,- ասել է նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: