484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Դատարանը պարտավորեցրել է արքայազն Չարլզի հերցոգությանը տվյալներ տրամադրել էկոլոգիայի վրա ոստրեների ազդեցության վերաբերյալ
14:40
04 Նոյեմբերի 2011

Մեծ Բրիտանիայի դատական մարմինը պարտավորեցրել է արքայազն Չարլզին պատակնող Քորնուոլի հերցոգությանը փաստաթղթեր ներկայացնել շրջակա միջավայրի վրա հերցոգության ֆերմայում  բուծվող ոստրեների ազդեցության վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Independеnt թերթին:

Ոստրեների ֆերման գտնվում է բրիտանացի գահաժառանգին պաշտոնապես պատկանող և նրա անձնական եկամուտների աղբյուր հանդիսացող Քորնուոլ հերցոգությունում՝ Հելֆորդ գետի Պորտ-Նավաս նավահանգստում:

Շրջակա միջավայրի պաշտպան Մայքլ Բրուտոնի կարծիքով, ֆերման, որում բուծվում են խաղաղօվկիանոսյան ոստրեները, վնաս է հասցնում տեղի բնությանը:

Տեղեկատվության իրավունքի հարցերով բրիտանական տրիբունալը (Information Rights Tribunal), որին դիմել է ակտիվիստը, որոշում է ընդունել, համաձայն որի՝ Քորնուոլ հերցոգությունը պետք է համապատասխան իշխանություններին փաստաթղթեր ներկայացնի տարածաշրջանի էկոհամակարգի վրա ֆերմայի ոստրեների հնարավոր ազդեցության վերաբերյալ:

Ինչպես նշում է թերթը, երեք տարի պայքար մղող Բրուտոնը հայտնել է, որ Տրիբունալի որոշումը «շրջակա միջավայրի պաշտպանության հարցում գրանցած հաղթանակ է»:

«Ես դեմ չեմ հորցոգությանը՝ որպես ինստիտուտի, բայց այն պետք է համապատասխանի երկրի օրենքներին»,- ասել է Բրուտոնը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: