486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-12
Եղանակը Երևանում
Հայ
Forbes-ի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում Պուտինը երկրորդն է Օբամայից հետո
11:08
03 Նոյեմբերի 2011

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երկրորդ տեղն է զբաղեցրել Forbes ամսագրի կազմած՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում, 2010-ի վարկանիշում ռուս վարչապետը չորրորդ տեղում է եղել, հաղորդում է ՊՐԱՅՄ-ը:

Forbes կայքի հրապարակումների համաձայն, ամսագիրը տիեզերքի ամենահզոր մարդ է ճանաչել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով մեկ տարի առաջ երկրորդ տեղում է եղել: «Պատվի պատվանդանը» եզրափակում է ՉԺՀ նախագահ Խու Ցզինտաոն, ով 2010-վարկանիշի առաջին տեղում էր գտնվում:

«Թոփ-10»-ում են հայտնվել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, Microfsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդել Ազիզը, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը, ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեն, Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այդ ցուցակում զբաղեցնում է 59-րդ դիրքը, 2010թ.-ի վարկանիշում նա եղել է 12-րդ հորիզոնականում:
Forbes-ի վարկածով աշխարհի 70 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ներկայացված երրորդ ռուսը դարձել է գործարար Ալիշեր Ուսմանովը: ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինի անունը, ով 2010թ.-ին վարկանիշում զբաղեցնում էր 52-րդ տեղը, այս տարի վարկանիշում չի եղել:
Հատկանշական է, որ վարկանիշի առաջնային գծում հայտնվելու համար կարևոր չեն մարդու դիրքն ու պաշտոնը: Այսպիսով, մեքսիկացի մագնատ և Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը՝ Կարլոս Սլիմը, վարկանիշում զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը, իսկ 9-րդ հորիզոնականը զբաղեցրած՝ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր 27-ամյա Մարկ Ցուկերբերգն առաջ է անցել հայտնի ներդրող Ուորեն Բաֆետից, ով հայտնվել է 20-րդ հորիզոնականում: Միաժամանակ ըստ Forbes-ի, տիեզերքի ամենահարուստ մարդկանց ցուցակում Բաֆետը զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ Ցուկերբերգը՝ 52-րդ: 

Forbes-ի ցուցակում է հայտնվել աշխարհի ամենահայտնի հանցագործներից մեկը՝ մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գազմանը, ում փնտրում է Ինտերպոլը, վարկանիշում զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։