484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Լոնդոնի դատարանը կհրապարակի Wikileaks-ի հիմնադիր Ասանժի հանձնման մասին վճիռը
11:05
02 Նոյեմբերի 2011

Լոնդոնի Բարձրագույն դատարանը չորեքշաբթի կհրապարակի Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի բողոքարկման մասին վճիռը, ով բողոքարկում է իրեն Շվեդիա  վերադարձնելու մասին՝ ավելի վաղ ընդունված վճիռը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քառասնամյա Ասանժը Ավստրալիայի քաղաքացի է, նախկին հակեր է և աղմկահարույց քաղաքական հրապարակումներ ներկայացրած ինտերնետ-պորտալի ստեղծողն է: Նա դատարանում 2010 թ.-ի դեկտեմբերից պայքարում է հայրենադարձության դեմ: 2010 թ.-ի դեկտեմբերին նա ձերբակալվել էր Լոնդոնում՝ ոստիկանություն կամավոր ներկայանալուց հետո:

Շվեդական դատախազությունը մտադիր է հարցաքննել նրան սեքսուալ բնույթի, այդ թվում նաև բռնության գծով մի շարք ենթադրվող հանցագործությունների գործով: Շվեդիան Ասանժին որևէ մեղադրանք չի ներկայացրել, իսկ եվրոպական օրդերը, որը հիմք ծառայեց դատավարության համար, ներկայացվեց այն պատճառով, որ WikiLeaks-ի հիմնադիրը հրաժարվեց ներկայանալ ոստիկանություն ցուցմունքներ տալու նպատակով և որոշեց Շվեդիայից մեկնել Բրիտանիա:

2011 թ.-ի փետրվարի վերջին Լոնդոնի Մագիստրատական դատարանի դատավոր Բելմարշ Հովարդ Ռիդդլը վճռեց բավարարել հայրենադարձության պահանջը, սակայն Ասանժի պաշտպանությունը բողոքարկեց այդ վճիռը Վերաքննիչ դատարանում: Ներկայիս որոշումը ևս կարող է վերջինը չլինել: Տեսականորեն Ասանժին կարող են թույլատրել հետագայում ևս բողոքարկել իրեն վերադարձնելու  հարցը Գերագույն դատարանում, որը բարձրագույն ատյանն է: Սակայն դատավորը կարող է մերժել նրան: Վճիռը կհրապարակվի առավոտյան 09:45-ին (Երևանի ժամանակով ժամը 13:45-ին):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։