483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ում տեղացած առատ ձյունը փչացրել է Հելոուինը
11:32
01 Նոյեմբերի 2011

Ավելի քան մեկ միլիոն տուն առանց էլեկտրաէներգիայի է մնացել ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում և Նյու Յորքում ժամանակից շուտ տեղացած ձնից հետո, որը խախտել է տրանսպորտային հադորդակցությունը, ստիպել որոշ դպրոցների ժամանակավորապես դադարեցնել պարապմունքները և առավել հոգատար ծնողներին՝ թույլ չտալ մասնակցելու հարևաններից Հելոուինի առիթով քաղցրավենիք հավաքելու ավանդույթին:

Wall Street Journal-ի տվյալներով, իշխանությունները համարում են, որ ձյան հետևանքով մի քանի նահանգներում զոհվել է շուրջ 13 մարդ: Սա վախեցրել է բազմաթիվ ծնողների, ովքեր, օգտվելով ոստիկանության խորհրդից, չեն թույլ տվել իրենց երեխաներին մասնակցել քաղցրեղեն հավաքելուն՝ վախենալով աստիճանների վրա մերկասառույցից և տների կտուրներից կամ ծառերի ճյուղերից թափվող ձնից:
Հելոուինի ժամանակ ԱՄՆ-ում երեխաները՝ դևերի, կախարդների և վամպիրների հագուստներով, երեկոյան պտտվում են տներով՝ կոնֆետներ, մրգեղեն կամ դրամ ստանալով:

Երկուշաբթի օրվա երկրորդ կեսին, ինչպես գրում է թերթը, 750 հազար բնակիչներ առանց հոսանքի են մնացել Կոնեկտիկուտում, 483 հազար՝ Մասաչուսեթսում, 370 հազար՝ Նյու Ջերսիում, 250 հազար՝ Նյու Յորքում և 226 հազար՝ Փենսիլվանիայում:
Քաղաքային ծառայություններն ասում են, որ էլեկտրամատակարարման ամբողջական վերականգնման համար կարող է պահանջվել մեկ շաբաթ կամ ավելի:

Նյու Յորքի հյուսիսային արվարձաններում մինչ այս պահը առանց գնացքների երթևեկի է մնում Մետրո-Նորթ գիծը:
Սպասվում է, որ երեքշաբթի կվերականգնվի «Նյու Ջերսի Տրանզիտ» գիծը, որտեղ ճանապարհային ծառայությունները հավաքում են մոտ հարյուրավոր ընկած ծառեր, հաղորդում է Wall Street Journal-ը:

«Դեյլի Նյուզի» տվյալներով՝ Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգուն հասցվել է 500 հազար դոլարի վնաս: Ընկած ծառերը, ինչպես կարծում են քաղաքային իշխանությունները, կհաջողվի հավաքել միայն նոյեմբերի կեսերին: 2009 թվականի օգոստոսին զբոսայգին արդեն բախվել է նմանատիպ խնդրի, երբ մոտ 500 ծառեր կոտրվել են մրրիկի հետևանքով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: