478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Արևմուտքը բախվել է խնդիրների՝ հովանավորելով «արաբական գարունը». փորձագետ
15:27
25 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արևմուտքը մի շարք խնդիրների է բախվել՝ հովանավորելով «արաբական գարունը», երեքշաբթի ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

«Լիբիայի իրադարձությունները ցույց տվեցին խնդիրների առկայությունը... Եթե ողջ Արևմուտքի աչքի առջև կարող են անարգել Քադաֆիի մարմինը, ապա դա վկայում է խնդիրների առկայության մասին, այդ թվում, եթե գերտերության ԱԳՆ ղեկավարը հայտարարում է այն մասին, որ ցանկանում է Լիբիայի առաջնորդին մահացած տեսնել»,- ասաց Բեքարյանը:

Նա միաժամանակ նշեց, որ Արևմուտքը զերծ է մնում այն մասին խոսելուց, թե Քադաֆին չէր հայտնվի այդ իրավիճակում իրենց չմիջամտելու դեպքում, այլ «հակառակ կողմի այդ հաղթանակն ապահովելով՝ կարելի էր թույլ չտալ այդ անարգումը»:

Ըստ նրա՝ համաշխարհային առկա միտումները ցույց են տալիս բռնության աճը, աշխարհն ավելի ագրեսիվ և բռնության նկատմամբ ավելի հանդուրժող է դառնում, իսկ դրա հետևանքներն անխուսափելի են:

Ինչ վերաբերում է Լիբիայի զարգացման հեռանկարներին, ապա, ինչպես կարծում է քաղաքագետը, մեկնարկային այդպիսի դիրքերով արագ առաջընթաց ակնկալել չարժե:

«Ժողովուրդը, որը հերթ էր կանգնել Քադաֆիի մարմնի հետ լուսակարվելու համար, դեռ դուրս չի եկել աֆեկտից, որպեսզի կարողանա զբաղվել պետականության կերտմամբ»,- ասաց Բեքարյանը:

Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա, քաղաքագետի կարծիքով, Արևմուտքը կանգնել է մի շարք անսպասելիությունների առջև, մասնավորապես, Լիբիայի ժամանակավոր ղեկավարությունը Քադաֆիի մահից հետո հայտարարել է երկրում հանրաքվեի հիմնական կուրսի հետ կապված հարցի ոչ թե ներկայացման, այլ այն մասին, որ Լիբիան կղեկավարվի շարիաթի օրենքով, բազմակնության արգելքը հանելու օրենքով:

«Չեմ կարծում, թե Արևմուտքը, ներգրավելով ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջանում, նման արդյունք էր ակնկալում»,- ասաց Բեքարյանը:

Նա նշեց նաև, որ «արաբական գարնան» արդյունքներով ընտրությունների արդյունքների ամփոփումը Թունիսում ցույց է տալիս, որ իսլամիստները ձայների լուրջ մեծամասնություն են հավաքում, և չի բացառվում, որ նրանք կստանան կառավարության միանձնյա ձևավորման հնարավորություն, ինչը չէր ակնկալում Արևմուտքը, երբ հովանավորում էր «արաբական հեղափոխությունները»:

Նաև, ըստ նրա, բավականին սուր է կանգնած իրավիճակը Սիրիայում, որն ավելի մոտ է Հայաստանին, բացի այդ, ավանդական լուրջ հայկական համայնք ունի և մշտապես հանդես է գալիս Հայաստանի նկատմամբ բարեկամական դիրքերում:

«Այդ համատեքստում ցանկացած փոփոխություն կարող է անդրադառնալ նաև Հայաստանի վրա»,- կարծում է քաղաքագետը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։
13:13
03 Հուլիսի 2017
Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով
Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել:
14:31
02 Հուլիսի 2017
Սանտա Բարբարայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արա Անդրեասյանի դին (ՎԻԴԵՈ)
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածքում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի մարմինը, հայտնում է  CBS News-ը` հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակին:
17:53
01 Հուլիսի 2017
Թաիլանդում հսկայամողեսը կերել է զբոսաշրջիկին
Թաիլանդում հետաքննում են բելգիացի 30–ամյա զբոսաշրջիկ Էլիզա Դալեմանեի մահը։
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։