484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Մուամար Քադաֆիի հուղարկավորությունը կանցկացվի երեքշաբթի. գործակալություն
11:20
25 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լիբիայի բազմամյա առաջնորդ Մուամար Քադաֆին, ով սպանվել է հոկտեմբերի 20-ին, կհուղարկավորվի երեքշաբթի՝ երկրի տարածքի զգալի մասը զբաղեցնող անապատի մի գաղտնի վայրում, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով Լիբիայի Անցումային ազգային խորհրդին:

Գործակալության տվյալներով, Քադաֆիի հուղարկավորությունը կանցկացվի իսլամական ավանդույթներով, իսկ բուն արարողությունը «հասարակ կլինի»: Քադաֆիի հետ միաժամանակ կհուղարկավորվի նաև նրա որդի Մուաթասեմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գործակալության աշխատակիցների տվյալներով, երկուշաբթի երեկոյան Քադաֆիի, նրա որդու և պաշտպանության նախկին նախարար Աբու Բահրա Յունիսի մարմինները դուրս են բերվել Միսրաթ քաղաքից անհայտ ուղղությամբ:

Ավելի վաղ՝ երկուշաբթի, Լիբիայի նոր իշխանություններն արգելել են մոտենալ Մուամար Քադաֆիի մարմնին, որը գրեթե չորս օրվա ընթացքում համընդհանուր ցուցադրության էր դրվել Միսրաթի արդյունաբերական սառնարաններից մեկում:

Նախկինում նախատեսվում էր, որ Քադաֆիի մարմինը հուղարկավորման համար կփոխանցեն նրա հարազատներին, բայց ԱԱԽ-ի ներկայացուցիչները չկարողացան նման համաձայնության գալ: 
Մուամար Քադաֆին սպանվել է իր հայրենի Սիրտ քաղաքի մոտակայքում: Այնտեղ են սպանվել նաև նրա որդի Մուաթասեմը և Լիբիայի պաշտպանության նախարարը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: