480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Բեռլուսկոնին համոզված է, որ մեծ ճանաչում ունի Ռուսաստանում
17:40
21 Հոկտեմբերի 2011

Իտալիայի կառավարության ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին համոզված է, որ մեծ ճանաչում ունի Ռուսաստանում: Ինչպես տեղեկացրել են տեղական ԶԼՄ-ները, այդ մասին հինգշաբթի Ազգային խորհրդարանի պատգամավորների պալատում «Ազատության ժողովուրդ» կուսակցության խմբի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ պատմել է վարչապետը:

«Ես մեծ ճանաչում ունեմ Ռուսաստանում: Վերջին անգամ, երբ ինձ ուղեկցեցին մարզադաշտ, որպեսզի դիտեմ սպորտային մրցումները, որոնց ժամանակ խփում են ուր պատահի, Պուտինին հոտնկայս ծափահարեցին հինգ րոպե, իսկ ինձ՝ վեց: Ի դեպ, նա այն ժամանակ ինձ ասաց. «Լավ է գոնե՝ դու Իտալիայում ես գտնվում»,-վարչապետի խոսքը մեջբերում է Ansa իտալակա տեղեկատվական գործակալությունը:

ԶԼՄ-ները Բեռլուսկոնիի այդ հայտարարությունը կապում են կառավարության ղեկավարի և նրա կուսակցության ճանաչվածության էական անկման հետ, որը գրանցվել է հանրային կարծիքի վերջին մի շարք հարցումներում, նշում է ՌԻԱ Նովոստին: Իզուր չէ, որ խորհրդակցության ժամանակ վարչապետը հայտնել է «Ազատության ժողովուրդ» կուսակցության անունն առաջիկայում փոխելու հավանականության մասին, բայց միաժամանակ  բացառել է հետագա ընտրություններին «Forza Silvio» («Առաջ, Սիլվիո») անվանումով ցուցակի հայտնվելու հնարավորությունը:
Բեռլուսկոնին, ում անվան հետ ներկայում մի շարք աղմկալի դատական գործեր են ընթանում, բողոքել է նաև, որ իր նկատմամբ մշտապես լուրջ մեղադրանքներ են ներկայացնում:
«Ինձ ամեն ինչում մեղադրեցին: Միակ մեղադրանքը, որն իմ հանդեպ երբեք չեն ներկայացրել, այն է, որ ես համասեռամոլ եմ»,- ընդգծել է Նախարարների խորհրդի նախագահը:

Իր կողմնակիցների հետ քննարկելով ներկա կառավարության հեռանկարները՝ Բեռլուսկոնին ասել է. «Մենք առաջ ենք ընթանալու մինչև դեկտեմբեր, իսկ հունվարին, երբ արտահերթ (խորհրդարանական) ընտրությունների վտանգն արդեն չի լինի, մենք կանենք այն, ինչ ցանկանում ենք և երկրին արտակարգ բարեփոխումներ կներկայացնենք»:

Այժմ Բեռլուսկոնիի անհապաղ հրաժարականն են պահանջում ոչ միայն խորհրդարանական ընդդիմության քաղաքական հակառակորդները, այլ նաև՝ խոշոր արհմիությունների, արդյունաբերող միավորումների ղեկավարներ և ազգային եպիսկոպոսության ներկայացուցիչներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում: