486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Նախօրեին Կարլա Բրունին աղջիկ է լույս աշխարհ բերել, երեկոյան Սարկոզին հիվանդանոց է գնացել փոքրիկին տեսնելու համար
10:44
20 Հոկտեմբերի 2011

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չորեքշաբթի ուշ երեկոյան գնացել է Փարիզի «Լա Մյուետ» հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ առաջ նրա կինը՝ Կարլա Սարկոզին, աղջիկ է լույս աշխարհ բերել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Պրեսին:

Ֆրանսիայի առաջին տիկնոջը չորեքշաբթի առավոտյան հիվանդանոց են տարել: Կեսօրին նախագահը հիվանդանոց էր գնացել 43-ամյա տիկնոջը քաջալերելու նպատակով, սակայն ավելի ուշ ստիպված էր եղել մեկնել Ֆրանկֆուրտ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների:

Բանակցությունների ավարտից հետո Սարկոզին անմիջապես Փարիզ էր վերադարձել և օդանավակայանից շտապել հիվանդանոց՝ կնոջ մոտ:
Բրունիի, ինչպես նաև Սարկոզիի համար, նորածինն առաջին դուստրն է: Բացի այդ, նա Հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին երեխան է, ով ծնվել է Ֆրանսիայի գործող նախագահի ընտանիքում:

Սարկոզին երեք որդի ունի՝ Պիերն ու Ժանն առաջին ամուսնությունից և Լուին՝ երկրորդից: Բրունին նույնպես որդի ունի՝ Օրելյենը:
Նախկին մոդել և երգչուհի Կարլա Բրունիի հետ Սարկոզին ծանոթացել է 2007թ.-ին, ամուսնացել են 2008թ.-ի սկզբին:
Բրունին բազմաթիվ անգամ հասկացրել է, որ ցանկանում է Սարկոզիից երեխա ունենալ: 2010թ.-ի դեկտեմբերին նախագահի՝ Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ առաջին տիկինը Թաջ Մահալի հոգևորականին խնդրել է աղոթել, որ նա որդի ունենա:

Ավելի վաղ նախագահի կնոջ մտերիմները հայտնել էին, թե Բրունին դեմ է, որ իր ապագա բալիկի նկարները հայտնվեն մամուլում: Ելիսեյան պալատի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնել են, որ պետության ղեկավարի ընտանիքի համալրման մասին պաշտոնական տեղեկություն չի լինի: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։