482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
«Տրանսֆորմերները» կունենան չորրորդ և հինգերորդ մասեր
11:49
18 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հանրահայտ «Տրանսֆորմերները», որի երրորդ մասը դուրս է եկել հունիսի 29-ին, Paramount ստուդիայի 99-ամյա պատմության մեջ առաջին անգամ միլիարդավոր գումարներ է հավաքել տոմսարկղերում, և այդ մուլտֆիլմը շարունակություն կունենա, երեքշաբթի հայտնում է Variety կինոպարբերականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Տրանսֆորմերները» պատմություն է խելացի և վերափոխվելու կարողություն ունեցող ռոբոտների՝ ավտոբոտների և դեսեպտիկոնների երկու ցեղերի պատերազմի մասին, որին ներքաշվել է նաև մարդկությունը: Այն սկսվել է հոլիվուդյան մերչենդայզինգի շուկայում Բարբի տիկնիկներ արտադրող Mattel ֆիրմայից հետո երկրորդ Hasbro ֆիրմայի պլաստմասե ռոբոտների շարքից: Աստիճանաբար խաղալիք-ռոբոտները բավականին տպավորիչ օժիտ են հավաքել՝ դրանց մասին լույս տեսավ պատկերապատումների, մուլտֆիլմների և տեսախաղերի շարք, իսկ 2007 թվականին դուրս եկավ Մայքլ Բեյի (Michael Bay) առաջին ֆիլմը:

Այդ ժամանակվանից մուլտֆիլմը Paramount ստուդիային ավելի քան 2,7 միլիարդ դոլար բերեց, ընդ որում՝ 1,19 միլիարդ բերեց երրորդ մասը, իսկ Hasbro-ն ունեցավ ավելի քան 1 միլիարդ դոլարի շահույթ միայն առաջին երկու մասերի հետ յկապված կերպարներից: Թե որքան հաջողվոց վաստակել խաղալիքների արտադրողին երրորդ ֆիլմից, վերջնականապես պարզ կդառնա միայն 2011 թվականի արդյունքների ամփոփումից հետո, բայց արդեն հայտնի է, որ հենց Hasbro-ից է բխում ֆրանշիզայի շարունակության նախաձեռնությունը:

Նախագծի իրականացման աշխատանքը, Variety-ի հաշվարկներով, կարող է սկսվել 2012 թվականի վերջին-2013-ի սկզբին, սակայն ստուդիան արդեն հասցրել է ձեռք բերել սցենարիստ Էռեն Կրյուգերի (Ehren Kruger) մի շարք գաղափարներ, Սթիվեն Սփիլբերգը (Steven Spielberg) համաձայնել է շարունակել «Տրանսֆորմերների» պրոդյուսինգը, իսկ առաջին երեք մասերի հեղինակ Մայքլ Բեյը պատրաստակամություն է հայտնել սկսել չորրորդ և հինգերորդ մասերը:

Դրանք ծրագրվում է նկարահանել մեկը մյուսի հետևից՝ այնպես, ինչպես արվել են «Կարիբյան ծովահենների» երկրորդ և երրորդ մասերը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։