486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Դատարանը լսել է Մայքլ Ջեքսոնի անձնական խոհարարի ցուցմունքները
10:50
11 Հոկտեմբերի 2011

2009 թվականին մահացած «փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյի գործը քննող Լոս Անջելեսի դատարանը երկուշաբթի լսել է Ջեքսոնի անձնական խոհարարի վկայությունները և պարզել նրա սննդային նախասիրությունները:

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին` կյանքի 51-րդ տարում: Քննության վարկածով, երգչի Ջեքսոնի բժիշկը՝ Մյուրեյը, երգչին ուժեղ քնաբերի` պրոպոֆոլի չափազանց մեծ չափաբաժին է տվել, որն այլ դեղամիջոցների, այդ թվում` հանգստացնող դեղորայքի հետ փոխազդեցության արդյունքում երգչի մահվան պատճառ է դարձել: Բժիշկի փաստաբանն իր հերթին պնդում է, որ երգիչն ինքն է իրեն դեղամիջոցը ներարկել, մինչ Մյուրեյը մյուս սենյակում է գտնվել:

«Սովորաբար նրա նախաճաշը բաղկացած է եղել գրանոլայից (վարսակի, դարչնագույն շաքարի, կոկոսի և ընկույզի խառնուրդ) նշի կաթով, բազուկի կամ գազարի հյութով: Երբեմն նա նախաճաշում էր ձվածեղով, սպանախ կամ ինչ-որ մի բան՝ մեծ քանակի բանջարեղենով»,- հեռուստաալիքը մեջբերում է Քեյ Չեյզի (Kai Chase) ցուցմունքները, ով կերակուր էր պատրաստում երգչի և նրա երեք երեխաների համար:
Չեյզը պատմել է նաև, որ մահվանից առաջ վերջին ամիսներին Ջեքսոնը հազվադեպ էր ներքև իջնում նախաճաշելու: Դրա փոխարեն Մյուրեյն ինքն է սկսել նրան նախաճաշ բերել սենյակ:

Ջեքսոնի մահվան օրը Չեյզը նրա համար պատրաստել է գրանոլա նշի կաթով և նրա սիրած հյութերից մեկը: Միաժամանակ Չեյզը նկատել է, որ նախօրեին սպիտակ լոբուց եփած ապուրը, որով, ըստ նրա, պետք է ընթրեր Ջեքսոնը փորձերից հետո, մնացել է սառնարանում:
Այն դեպքում, եթե դատարանը մեղավոր ճանաչի Մյուրեյին, ով չի հերքում այն փաստը, թե Ջեքսոնին պրոպոֆոլի ոչ մեծ չափաբաժին է տվել, բայց իրեն առանց դիտավորության մահվան մեջ մեղավոր չի ճանաչում, նա կարող է դատապարտվել չորս տարի ազատազրկման և զրկվել բժշկական գործունեության արտոնագրից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։