480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Մահացել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը. գործակալություն
10:43
06 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Չորեքշաբթի երկարատև հիվանդությունից հետո 56 տարեկանում մահացել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը, հինգշաբթի հաղորդում է Ռոյթերզ գործակալությունը՝ հղում անելով Apple-ին:

Ջոբսի լուրջ հիվանդության մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2003թ.-ին՝ նրա մոտ ախտորոշել էին  «ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ»: Չնայած սովորաբար այդ հիվանդությունը մահացու է, Ջոբսի դեպքում այն հնարավոր է եղել վիրահատել, և 2004թ.-ին նա հաջող վիրահատություն է ունեցել, հաղրոդում է ՌԻԱ Նովոստին:

Apple ընկերության կայքի գլխավոր էջում տեղադրվել է Սթիվ Ջոբսի սև ու սպիտակ լուսանկարը և նրա կյանքի տարեթվերը՝ 1955-2011:
Ընկերության հուշագրությունում ասվում է. «Apple ընկերությունն ակնառու և ստեղծագործ հանճարի կորցրեց, իսկ աշխարհը՝ հիանալի մարդու: Նրանք, ում հաջողվել է ճանաչել Սթիվին և աշխատել նրա հետ, թանկագին ընկերոջ և ոգեշնչող ուսուցչի են կորցրել: Սթիվն իրենից հետո թողեց մի ընկերություն, որը միայն նա կարող էր ստեղծել, և նրա ոգին միշտ հիմք կլինի Apple-ի համար»:

Ջոբսի առողջական վիճակի վերաբերյալ շահարկումները գագաթնակետին հասան այն բանից հետո, երբ Bloomberg տեղեկատվական գործակալությունը տեխնիկական սխալ էր թույլ տվել և  2008թ.-ի օգոստոսին Apple-ի ղեկավարի մահախոսականն էր հրապարակել: 2009թ.-ի հունվարին Ջոբսը կրկին հիվանդության պատճառով վեց ամսով արձակուրդ վերցրեց: Այդ ժամանակ բժիշկները նրա մոտ լյարդի քաղցկեղ էին հայտնաբերել: Օրգանի փոխպատվաստման վիրահատությունից և վերականգնողական ժամանակահատվածից հետո Ջոբսը վերադարձել էր աշխատանքի: Երկու դեպքում էլ բուժման ողջ ընթացքում Ջոբսը շարունակում էր տնից ղեկավարել ընկերությունը:
Օգոստոսին Ջոբսը հեռացավ Apple-ի ղեկավարի պաշտոնից, նրա տեղը զբաղեցրեց Թիմ Քուկը: Ավելի վաղ, հունվարին, Ջոբսն առողջական խնդիրներ ունենալու պատճառով անժամկետ արձակուրդի գնաց: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։