484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Միլիարդատեր Ուորեն Բաֆետը նախագահական ընտրություններում կրկին կաջակցի Օբամային. CBS
11:49
22 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Berkshire Hathaway-ի ղեկավար ու հայտնի միլիարդատեր Ուորեն Բաֆետը կմիանա Բարաք Օբամայի ընտրարշավին և Դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառումներին կրկին կաջակցի գործող նախագահին, չորեքշաբթի հայտնել է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով Օբամայի ընտրատեղամասի սեփական աղբյուրներին:

«Միլիարդատերը ծրագրում է մասնակցել սեպտեմբերի 30-ին Նյու Յորքում և հոկտեմբերի 27-ին Չիկագոյում նախատեսված միջոցառումներին: Նախագահի մասնակցությունը միջոցառումներին ծրագրված չէ»,- սեփական աղբյուրի խոսքն է մեջբերել հեռուստաալիքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախընտրական շրջանում երկու կուսակցությունների կողմից կազմակերպված միջոցառումներն անց են կացվում ընտրական քարոզարշավի համար միջոցներ հավաքելու համար: Հովանավորներ ընդգրկելու նպատակով անցկացվող նման հանդիպումներին, որոնք լինում են ելույթների կամ ընթրիքների ձևաչափով, մասնակցում են խոշոր գործարարներ, հասարակական գործիչներ և շոու-բիզնեսի՝ թեկնածուներին աջակցող աստղեր:
Թեկնածուները նույնպես ելույթ են ունենում այդ հավաքույթներին: Նման հանդիպմանը ներկա լինելու համար պետք է ԱՄՆ քաղաքացի լինել և տոմս ձեռք բերել, որի առավելագույն արժեքը որոշված է ԱՄՆ օրենսդրությամբ և կազմում է 35 հազար 800 դոլար: Տոմսերի վաճառքից ստացած միջոցները մտնում են թեկնածուների նախընտրական հիմնադրամ: Օրենքն արգելում է քարոզարշավն անցկացնելու համար զոհաբերություններ ընդունել ոչ ԱՄՆ քաղաքացիներից:

Բաֆետը, ով նախկինում Օբամայի կողմնակիցն է համարվել և 2008թ.-ին աջակցել է նրան, իր թեկնածուին կրկին աջակցելու մտադրություն է հայտնել ԱՄՆ հարկային համակարգի բարեփոխման՝ Օբամայի ծրագրի հրապարակումից մի քանի օր հետո: Ինքը նախագահը, ով առաջարկել է միլիոնատերերից բարձր հարկեր գանձել, իր ռազմավարությունը «Բաֆետի օրենք» է անվանել և չի թաքցրել, որ այն կազմելիս միլիարդատիրոջ խորհուրդներն է կիրառել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: