485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է իմանալ Պան Գի Մունի հաղթանակի գաղտնիքը
10:37
22 Սեպտեմբերի 2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ՄԱԿ-ի մասնակից պետությունների առաջնորդների հետ ունեցած ճաշկերույթին ելույթ ունենալով՝ ցանկացել է իմանալ այն «տրյուկը», որին դիմել է  Պան Գի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրություններում հաղթելու համար, հաղորդում է Ասոշիէյթիդ Պրեսը:

ՄԱԿ-ի մասնակից-երկրների ղեկավարների ամենամյա ճաշկերույթին առաջին խոսքը տրվել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Նա համաշխարհային առաջնորդներին շնորհակալություն է հայտնել երկրորդ անգամ հնգամյա ժամկետով  ընտրվելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Սա իմ հինգերորդ ճաշկերույթն է համաշխարհային ականավոր առաջնորդների ներկայացուցիչների հետ, և ես անչափ շնորհակալ եմ ձեզ՝ ձեր ամուր աջակցության համար: Շատ ուրախ եմ, որ այս ճաշկերույթը վերջինը չէ ինձ համար և որ դեռ հինգ նման ճաշկերույթներ են մեզ սպասվում»,- ասել է Պան Գի Մունը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով պատրասվում է երկրորդ անգամ մասնակցել 2012թ.-ի  նախագահական ընտրություններին, ողջունել է Պան Գի Մունին վերընտրվելու կապակցությամբ և գովել է նրան «հիանալի ղեկավարելու» համար:
«Մեզանից շատերը նախանձում են նրան, քանի որ երկրորդ անգամ ընտրվելու համար մղվող պայքարում նա դիմադրության չհանդիպեց և հաղթեց միաձայն»,- կատակել է ԱՄՆ ղեկավարը: 

«Ես դեռ փորձում եմ հասկանալ նրա կատարած հնարքը»,- ավելացրել է Օբաման՝ ծիծաղ առաջացնելով ճաշկերույթի մասնակիցների մոտ:
Անցյալ տարի ստիպված էին եղել հետաձգել ճաշկերույթը, քանի որ ԱՄՆ նախագահը 40 րոպե ուշացումով էր ժամանել: Այս անգամ Օբաման առավել ճշտապահ է եղել՝ նա ընդամենը 25 րոպե է ուշացել: 
Ճաշկերույթի մասնակիցներին այծի պանրով և պղպեղով տապակած գառ է մատուցվել, իսկ հետո՝ կարմիր մրգեր և կրեմ-բրյուլե: Մասնակիցները սպիտակ ֆրանսիական և կարմիր կալիֆոռնիական գինի են վայելել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: