478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Euro Millions վիճակահանության ժամանակ Նորմանդիայի բնակիչը 162 մլն եվրո է շահել՝ գերազանցելով Ֆրանսիայի ռեկորդը
14:26
14 Սեպտեմբերի 2011

Երեքշաբթի Նորմանդիայի բնակիչը գերազանցել է Euro Millions եվրոպական վիճակահանության շահումների  Ֆրանսիայի ռեկորդը՝ շահելով ավելի քան 162 մլն եվրո, չորեքշաբթի հաղորդում է Ֆրանս Պրեսը՝ հղում անելով Francaise des Jeux (FDJ) ասոցիացիային, որը զբաղվում է խոշոր շահումների վճարումներով:

Մինչև չորեքշաբթի առավոտյան հաղթողն այդպես էլ չի երևացել: Շահումը ստանալու համար նա պետք է 60 օրվա ընթացքում ներկայացնի FDJ իր երջանիկ տոմսը: Նրան բանկային հաշիվ կտան, որի գումարը երաշխավորվում է հաշվին փոխանցել որքան հնարավոր է շուտ, նշում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշել է FDJ ներկայացուցիչ Բրիջիթ Ռոթը (Brigitte Roth), նորմանդացին այժմ զբաղեցնում է 250-րդ տեղը Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում:

Նախորդ ֆրանսիական ռեկորդը սահմանվել է 2009թ.-ի նոյեմբերին, երբ տասնհինգ խաղացողներ շահել և իրենց մեջ են բաժանել 100 մլն եվրոն:

Euro Millions-ի բացարձակ ռեկորդը պատկանում է շոտլանդացի ամուսիններին, ովքեր այս տարվա հուլիսին շահել են 185 մլն եվրո:

Euromillions վիճակախաղն անցկացվում է Եվրոպայի ինը երկրներում՝ Ավստրիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։