477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանական հատուկ նշանակության ծառայության աշխատակիցները փնտրում են Քադաֆիին
14:43
25 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանական հատուկ նշանակության աշխատակիցները Լիբիայի տարածքում մասնակցում են լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի հայտնաբերման օպերացիային, հինգշաբթի գրում է Daily Telegraph թերթը՝ հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրներին։

Ռազմական գերատեսչության ներկայացուիցչներն առաջին անգամ խոստովանել են, որ բրիտանացի զինվորականներն արդեն մի քանի շաբաթ Լիբիայում են և առանցքային դեր են խաղացել Տրիպոլիի անկման հարցում՝ համակարգելով ապստամբների գործողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտի 17-ին Լիբիայի տարածքն անթռիչք գոտի է հայտարարել։ Բացի այդ, ընդունած բանաձևը նախատեսել է հնարավոր ռազմական գործողություններ առանց ցամաքային ուժերի կիրառման։

Չորեքշաբթի խռովարարները զավթել են Քադաֆիի նստավայրը Տրիպոլիում և հայտարարել իշխանությունն ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնելու մասին։ Այժմ, երբ գրեթե ողջ քաղաքը վերահսկվում է ապստամբների կողմից, Բրիտանիայի Օդային հատուկ ծառայության (SAS) աշխատակիցներին, ովքեր կրում են տեղական հագուստ և զինված են տեղի զենքով, հրաման է տրվել կենտրոնացնել ջանքերը Ջամախիրիի առաջնորդին գտնելու վրա։

Նախօրեին Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը 1,7 միլիոն դոլարի (2 միլիոն լիբիական դինար) պարգև է խոստացել կենդանի թե մեռած Մուամար Քադաֆիի համար։

Շռայլ դրամական պարգևից բացի, նոր իշխանությունները համաներում են խոստանում իրենց պահանջները կատարած ցանկացած անձի։

 «Այն բանից հետո, երբ Քադաֆիի գլխի համար մեկ միլիոն ֆունտ ստեռլինգի (1,7 միլիոն դոլար) պարգև է առաջարկվել, բրիտանական Օդային հատուկ ծառայության 22-րդ գնդի զինվորականները Դևիդ Քեմերոնից հրաման են ստացել իրենց վրա վերցնելՔադաֆիին փնտրող ապստամբ ուժերի ղեկավարումը»,- մեջբերում է թերթը զրուցակցի խոսքը։

Ներկայումս Քադաֆիի գտնվելու վայրը հայտնի չէ։ Հաղորդվել է, որ չորեքշաբթի նա գաղտնի շրջել է ապստամբների զավթած Տրիպոլիում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել: