483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+10
Եղանակը Երևանում
Հայ
Միայն երեք կուսակցություններ կանցնեն Լեհաստանի խորհրդարան. հարցման տվյալներ
15:15
20 Օգոստոսի 2011

Միայն երեք կուսակցություններ՝ իշխող Քաղաքացիական պլատֆորմը, ընդդիմադիր «Իրավունք և արդարությունը» և Ձախ դեմոկրատների միությունը հնարավորություն ունեն հոկտեմբերյան  ընտրություններից հետո անցնելու լեհական խորհրդարան, ցույց է տվել  TVN24 հեռուստաալիքի համար SMG/KRC-ի անցկացրած հասարակական կարծիքի հարցումը։

Լեհաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 9-ին։ Դրանք խոստանում են լարված լինել երկու գլխավոր հակառակորդների՝ վարչապետ Դոնալդ Տուսկի իշխող կուսակցության և զոհված նախագահ Լեխ Կաչինսկու եղբոր՝ Յարոսլավի ընդդիմադիր կուսակցության միջև սուր պայքարի պատճառով։

Հարցման համաձայն` Քաղաքացիական պլատֆորմը կարող է ընտրողների 38 տոկոսի աջակցության հույս ունենալ, իսկ Իրավունքն ու արդարությունը՝ 27 տոկոսի։

Խորհրդարանում ընդգրկվելու հնարավորությունը պահպանում է նաև Ձախ դեմոկրատական ուժերի միությունը՝ 12 ձայնով։

Լեհական մյուս կուսակցություններն ըստ հարցման առայժմ ընտրողների ավելի քան 3 տոկոս ձայներից ավելի հավաքելու հնարավորություն չունեն։

Հարցումն անցկացվել է օգոստոսի 19-ին՝ հազար լեհերի մասնակցությամբ։ Դրա արդյունքներով, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային այս կիրակի, դրանցում կքվեարկեին լեհերի 54 տոկոսը։ Միաժամանակ, 19 տոկոսը կասկածում է ընտրությունների մասնակցելու հարցում, իսկ 26 տոկոսը վստահ է, որ չի քվեարկելու։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին: