477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական երկրները կսկսեն պատժամիջոցների բանաձև մշակել Սիրիայի նկատմամբ
14:14
19 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի և Գերմանիայի նեկայացուցիչները հինգշաբթի հայտարարել են հակակառավարական ելույթներով պատված Սիրիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևի մշակման մտադրության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռոյթերս գործակայությանը։

«Կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի Անվտանգության խորհուրդը հետագա գործողություններ սկսի»,- հայտնել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Փարհեմը (Philip Parham)։ Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչները։

Սիրիայի դեմ «հետագա քայլերին» սատաևելու մասին է հայտնել նաև ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոն (Rosemary DiCarlo)։

Օգոստոսի սկզբին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Սիրիայում բողոքների կոշտ ճնշման վերաբերյալ ԱԽ փակ խորհրդակցություններից հետո հայտնել էր, որ Ռուսաստանը կողմ հանդես կգա ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նման արձագանքին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, որը չի կրկնի լիբիական սցենարը, այլ օգուտ կբերի սիրիացի ժողովրդին։

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաաֆրին իր կողմից հայտնել է, որ ԱՄՆ-ն «հումանիտար և դիվանագիտական պատերազմ» է սկսել իր երկրի դեմ։

Նա հաստատել է նաև բոլոր ռազմական և ոստիկանական օպերացիաների դադարեցումը Սիրիայում։

ԱՄՆ-ի «պատերազմի» նպատակը, սիրիացի ներկայացուցչի խոսքով, նոր բռնության հրահրում է «ահաբեկչական զինված խմբերին ուղղված ոչ ճիշտ ուղերձի միջոցով առ այն, որ նրանք ամերիկյան և արևմտյան պաշտպանության տակ են»,- նշում է Ասոշիեյթեդ Պրեսը։

Ջաաֆրին մեղադրել է ԱՄՆ-ն և եվրոպական երկրներին Սիրիայում իրականացվող բարեփոխումների անտեսման և իր երկրի հետ «հին հաշիվները մաքրելու» համար ԱԽ-ն օգտագործելու մեջ։ Չորեքշաբթի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ զինվորականները և ոստիկանները դադարեցրել են երկրի ղեկավարության փոխարինում պահանջող ցուցարարների դեմ բոլոր օպերացիաները։

Դիվանագետներից մեկը հինգշաբթի գաղտնիության պայմաններում հայտնել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, հավանաբար, ԱԽ-ին կառաջարկի սիրիական թղթապանակը փոխանցել Հաագայի Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ)։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։