478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման արձակուրդ կգնա` չնայած հնարավոր քննադատությանը. Սպիտակ տուն
17:19
18 Օգոստոսի 2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի կմերկնի արձակուրդ` չնայած հանրապետականների կողմից այդ որոշման հնարավոր քննադատությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Օբաման ծրագրում է արձակուրդում մնալ մինչև օգոստոսի 27-ը։ Ինչպես նախորդ տարիներին, նա կհանգստանա Մարթաս-Վինյարդ կղզում  (Մասաչուսեթս նահանգ) գտնվող հանգիստ ագարակում՝ կնոջ, երեխաների, հատուկ ծառայության աշխատակիցների և օգնականների ուղեկցությամբ։ Նախագահի խորհրդարանականները պետության ղեկավարին կանոնավոր կերպով տեղեկացնելու են ԱՄՆ-ի և ողջ աշխարհի բոլոր կարևոր իրադարձությունների մասին։ Սակայն ժամանակի մեծ մասը Օբաման կանցկացնի կնոջ և երեխաների հետ։ Blue Heron Farm ագարակում կա ամեն ինչ, որպեսզի երկրի առաջին ընտանիքը չձանձրանա՝ խնձորի այգի, լողավազան, գոլֆի դաշտ (նախագահի սիրած խաղը), բասկետբոլի տարածք, նավամատույց և տնային կինոթատրոն։ ԱՄՆ-ի առաջին ընտանիքի արձակուրդի արժեքը չի հաղորդվում, սակայն, ըստ ԶԼՄ-ների, նման ագարակաի վարձակալության արժեքը կազմում է շաբաթական 50 հազար դոլար։ Ինչպես 50-ամյակի տոնակատարության դեպքում, արձակուրդի բոլոր ծախսերն Օբաման իր վրա է վերցնում։

Ագարակի սեփականատերերը՝ հանրապետականներ Ուիլյամ ու Մոլի վան Դեվենդերն, այն գնել են 2005թ.-ին՝ 20,3 մլն դոլարով։ Տեղանքի նախկին սեփականատերերը՝ Թոնի և Էն Ֆիշերները, ժամանակին Blue Heron Farm-ում շքեղ ընթրիք են մատուցել Բիլ և Հիլարի Քլինթոնների համար։

Օբաման անտեսել է ԶԼՄ-ների հայտարարությունները, որ ԱՄՆ-ի տնտեսության համար ոչ հեշտ պահին արձակուրդ գնալու իր որոշումը կարող է հանրապետականների քննադատությունն առաջացնել։

«Չեմ կարծում, որ ամերիկացիները դժգոհ կմնան, որ նախագահը որոշ ժամանակ ընտանիքի հետ անցկացնի»,-  վերջին ճեպազրույցներից մեկի ժամանակ ի պատասխան ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին։

Իսկ կոնգրեսը դեռ երկու շաբաթ առաջ էր արձակուրդ գնացել։ Խորհրդարանականները կվերսկսեն աշխատանքը սեպտեմբերի սկզբին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել: