482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
«Հարի Փոթերի» եզրափակիչ մասը շահութաբերության առումով երրորդ տեղն է զբաղեցրել պատմության մեջ
13:24
08 Օգոստոսի 2011

Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի եզրափակիչ ութերորդ մասը երրորդ տեղն է զբաղեցրել բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենաշատ տոմսեր վաճառած ֆիլմերի ցուցակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Boxofficemojo.com ռեսուրսին։

Չինաստանում ունեցած հաջող մեկնարկի շնորհիվ, ըստ նախնական գնահատականների, Warner Bros ստուդիային ավելի քան 25,5 մլն դոլար բերող «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2-րդ» (Harry Potter and the Deathly Hallows - Part 2) ֆիլմի՝ համաշխարհային առումով տոմսերի վաճառքից ստացված գումարը տպավորիչ թվի է հասել՝ 1,13 մլրդ դոլարի, որից միայն 342 միլիոնը՝ աշխարհի գլխավոր կինոշուկայում՝ Հյուսիսային Ամերիկայում։ Մեծ Բրիտանիան գրեթե 100 մլն դոլար է բերել, Ճապոնիան՝ 80 մլն, Գերմանիան՝ 68,6, Ֆրանսիան՝ 55,5։ Թե ինչպիսին կլինեն կինոնկարի եզրափակիչ ցուցանիշները Ռուսաստանում, պարզ կդառնա միայն երկուշաբթի երեկոյան։

Սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ  ֆիլմաշարի ութերորդ մասը զբաղեցրել է պատվավոր երրորդ տեղը բոլոր ժամանակների ամենաշատ տոմսեր վաճառած ֆիլմերի շրջանակներում՝ ստվերում թողնելով «Մատանիների տիրակալը՝ Արքայի վերադարձը» (The Lord of the Rings: The Return of the King) ֆիլմը (իր 1,12 մլրդ դոլար վերջնական գումարով)։ Առջևում են մնում միայն  «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերը՝ համապատասխանաբար 1,84 և 2,78 մլրդ դոլար անհասանելի ցուցանիշներով։

Ինչպես ընդգծում են Boxofficemojo.com փորձագետները, շատ անգամ կինոնկարի տոմսերի գնման հաջողությունը որոշվում է 3D-ցուցադրումների տոմսերի թանկությամբ՝ վաճառված տոմսերի թվով այն զիջում է ինչպես «Մատանիների տիրակալը» ֆիլմին, այնպես էլ Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի ամենաառաջին ֆիլմին՝ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» (Harry Potter and the Sorcerer's Stone)։

Միևնույն ժամանակ հյուսիսամերիկյան վարձույթում հեռարձակվող ֆիլմերի չեմպիոն է դարձել «Կապիկների մոլորակի ապստամբությունը» (Rise of the Planet of the Apes) կինոժապավենը, որը վաստակել է 54 մլն դոլար, այսինքն՝ գրեթե 20 մլն դոլարով շատ, քան կանխատեսում էին 20th Century Fox ստուդիայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։