480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման արգելել է մարդու իրավունքների խախտման և ցեղասպանության համար մեղադրվող անձանց մուտքն ԱՄՆ
13:42
05 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահը հրահանգել է արգելել այն անձանց մուտքն ԱՄՆ, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են մարդու իրավունքների խախտման, ցեղասպանության ու ռազմական հանցագործությունների հետ, ինչպես նաև «չարագործությունների կանխարգելման աշխատախումբ» է հիմնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ անձանց մուտքն ԱՄՆ կարող է վնասել Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը։ Նման անձանց թվին են պատկանում այն բոլոր օտարերկրացիները, ովքեր ծրագրել, հրամայել կամ օգնել են բռնության զանգվածային ակտեր իրականացնել քաղաքացիական բնակչության դեմ ռասայական պատկանելիության, սեռային, սեռական կողմնորոշման, ցեղային և սոցիալական որոշակի խմբերի պատկանելիության սկզբունքներով, ինչպես նաև քաղաքական հայացքներով։ Արգելվում է նաև ռազմական հանցագործությունների հետ կապված անձանց մուտքը»,- ասվում է հինգշաբթի Բարաք Օբամայի կողմից ստորագրած և Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածած հրամանագրում։

Նախագահն ԱՄՆ-ի պետքարտուղարին լիազորություններ է տվել  «անցանկալիության» աստիճան սահմանել այն անձանց համար, ովքեր կփորձեն մուտք գործել երկիր, և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վրա է դրել հրամանագրի կատարման վերահսկողության պարտավորությունները։

«Նախագահական հրահանգի շրջանակներում ստեղծվում է նոր կարևոր գործիք՝ Չարագործությունների կանխարգելման միջգերատեսչական գործակալություն։ Այն կզբաղվի ռազմավարության մշակմամբ և որոշումների ընդունման համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներին տրամադրվող տեղեկությունների արդիականացմամբ», - ասվում է նախագահի կողմից հրամանագրի ստորագրումից հետո Սպիտակ տան տարածած տեղեկանքում։

Օբաման որոշում է ընդունել արգելել մարդու իրավունքների խախտման և ցեղասպանության հետ կապված անձանց մուտքն ԱՄՆ 2011 թվականի ազգային անվտանգության ռազմավարության իրագործման շրջանակներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով:
11:33
14 Նոյեմբերի 2016
Թրամփը հրաժարվել է տարեկան 400 հազար դոլար աշխատավարձից
Դոնալդ Թրամփը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ստանալու նախագահին հատկացված աշխատավարձն իր պաշտոնը ստանձնելուց հետո։
21:01
11 Նոյեմբերի 2016
Պենտագոնի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ–ի նախագահին չհամագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը հայտարարել է, որ պետք չէ համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քանի դեռ Մոսկվան «չի սկսել ճիշտ վարվել»:
14:57
10 Նոյեմբերի 2016
ԼՂՀ նախագահը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին։