482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորում է ականջալուր լինել միջազգային հանրության ձայնին
13:24
04 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Դամասկոսին ականջալուր լինել միջազգային այդ կազմակերպության Անվտանգության Խորհրդի արձագանքին՝ Սիրիայում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՄԱԿ-ի ԱԽ-ը չորեքշաբթի ընդունել է իր նախագահի որոշումը, որում Սիրիայի հակամարտության բոլոր մասնակիցներին հորդորել է դադարեցնել բռնությունը։

«Սա միջազգային հանրության ակնհայտ ազդանշան է Սիրիայում իրավիճակի վատթարացմանն ի պատասխան»,- ընդգծել է Պան Գի Մունը՝ դիմելով լրագրողներին ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ 
Առավել դաժան մարտեր են տեղի ունեցել այս օրերին սիրիական մայրաքաղաքի արևելքում գտնվող Էլ Էրբին շրջանում։ Երեքշաբթի լույս գիշերը սիրիական զրահատեխնիկան մտել է Լիբանանի հետ սահմանում գտնվող Էզ Զաբադանի հանգստավայր, որի բնակիչները համերաշխության ակցիա են կազմակերպել Խամայի բնակիչների հետ, որտեղ կիրակի զորքերի հետ բախման հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ։

Պան Գի Մունի խոսքով, Սիրիայում ծավալվող իրադարձությունները վերջին մի քանի օրերին «բացարձակ ցնցող» էին։ «Մարդկանց բոլոր սպանությունները պետք է հետաքննվեն ամբողջությամբ, անկախ և թափանցիկ։ Մեղավորները պետք է պատասխան տան»,- ընդգծել Պան Գի Մունը։ ՄԱԿ-ի ԱԽ-ը խնդրել է նրան մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին թարմացված զեկույց ներկայացնել։

Թեև ԱԽ-ի արձագանքը հայտնվել է նախագահի հայտարարության տեսքով, որոշ երկրներ պնդում էին, որ պետք է ավելի կտրուկ արձագանքել բանաձևի տեսքով։ Նախօրեին Ռուսաստանը և «կոշտ գծի» մի շարք այլ «հակառակորդներ» հասել են ՄԱԿ-ի ԱԽ-ի հավասարակշռված արձագանքի Սիրիայի իրադարձություններին. հայտարարությունը պահանջներ է պարունակում ոչ միայն այդ երկրի կառավարության նկատմամբ, այլ նաև ընդդիմության։ 

«Անվտանգության խորհուրդը դատապարտում է մարդու իրավունքների հսկայական խախտումները և սիրիական իշխանությունների կողմից քաղաքացիական բնակչության նկատմամբ ուժի կիրառումը ու կոչ է անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն դրևսորել և զերծ մնալ ճնշումներից, այդ թվում՝ պետական հաստատությունների վրա հարձակումներից»,- ասվում է ՄԱԿ-ի ԱԽ
Միաժամանակ Անվտանգության խորհուրդը կոչ է արել Սիրիայի իշխանություններին կատարել երկրում բարեփոխումներ իրականացնելու խոստումները և պահպանել մարդու իրավունքները։

Սիրիայում մարտից բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել երկրում արմատական բարեփոխումների անցկացման և նախագահի հրաժարականի պահանջով։ Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով, այդ ժամանակահատվածում անվտանգության ուժերի հետ բախման հետևանքով զոհվել է ավելի քան 1,35 հազար մարդ, գրեթե 3 հազար մարդ անհետ կորած է համարվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին: