486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ նախկին ղեկավար Սթրոս-Կանի դատական նիստը տեղափոխվել է օգոստոսի 23-ին. փաստաբաններ
11:19
27 Հուլիսի 2011

ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի գործով դատական նիստը, ով մեղադրվում է Sofitel հյուրանոցում սպասուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ, օգոստոսի 1-ից տեղափոխվել է օգոստոսի 23-ին, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ հղում անելով Սթրոս-Կանի փաստաբաններին:

Ավելի վաղ նիստն արդեն տեղափոխվել էր հուլիսի 18-ից օգոստոսի 1-ը:

Նյու Յորքի դատախազությունը դեռևս չի հաստատել նիստի տեղափոխման մասին տեղեկությունը: Տեղափոխման պատճառների մասին ևս չի հաղորդվում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սթրոս-Կանին ձերբակալել են մայիսի 14-ին Նյու Յորքում՝ Փարիզ մեկնելուց տասը րոպե առաջ: Նրան առաջադրվել են «բռնության փորձ, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, ազատությունից ապօրինի կերպով զրկելու» մեղադրանքներ: Նրան կասկածում են Թայմս Սքուերում գտնվող Sofitel հյուրանոցի լյուքս համարում սպասուհու  նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ: Նյու Յորքի Գերագույն դաստարանը  համաձայնել է նրան ազատ արձակել 1 միլիոն դոլար գրավի դիմաց և տնային կալանքի տակ պահել:

Սթրոս-Կանի դեմ գործը հուլիսի սկզբին հայտնվեց փակման սպառնալիքի տակ, երբ դատախազությունը հայտարարեց, որ սպասուհին կեղծ ցուցմունքներ է տվել երկրում ապաստան ստանալիս,  խաբել է հարկային և սոցիալական մարմիններին, ինչպես նաև ենթադրվում է, որ դատական նիստի ժամանակ երդում տալիս խաբել է ցուցմունքներ տալու ժամանակ: Ավելի ուշ ԱՄՀ նախկին ղեկավարին վերադարձրել են գրավը, սակայն սահմանը հատելու համար հարկավոր փաստաթղթերը դեռևս կալանքի տակ են:

Այնուամենայնիվ սպասուհու փաստաբանները, ընդունելով, որ «նա անցյալում սխալներ է գործել», շարունակում են պնդել, որ Սթրոս-Կանի մեղադրանքների ապացույցներ ունեն, և նա, իսկապես, փորձել է բռնաբարել կնոջը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: