480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Բելգիայի թագավորը որդուն «հեռացրել» է ազգային տոնի տոնակատարություններից
12:50
20 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բելգիայի թագավոր Ալբերտ երկրորդն իր կրտսեր որդի արքայազն Լորանին չի մտցրել հուլիսի 21-ին նշվող Բելգիայի ազգային տոնի պաշտոնական տոնակատարությանը հրավիրված անձանց ցուցակում, չորեքշաբթի տեղեկացրել են տեղական ԶԼՄ-ները:

Թագավորական ընտանիքի 47-ամյա անդամը, որին մամուլը «անտանելի երեխա է» կոչում, «շնորհազրկվել» է մի շարք գործողությունների պատճառով, որոնց թվում են Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն ինքնակամ այցը, որը նախկինում բելգիական գաղութ է եղել, վարձու աշխատողների նկատմամբ վատ վերաբերմունքը, Մոնակոյի իշխանի հարսանիքի ժամանակ վայր ընկնելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պատանեկության տարիներին արքայազն Լորանը շատ հոգս է պատճառել ծնողներին, նա մի քանի անգամ փոխել է ուսումնական հաստատությունները՝ 13 տարեկանում փախուստի դիմելով Լոպպեմ աբբայությանը կից գործող հատուկ դպրոցից, ինչպես նաև աղմկոտ երեկույթներ է կազմակերպել:

Արդեն հասուն տարիքում Լորանին մի քանի անգամ զրկել են վարորդական իրավունքից արագությունը գերազանցելու համար: Լորանին մեղադրել են պետբյուջեից նրան հատկացված միջոցները ոչ նպատակահարմար ծախսելու մեջ:

Թագավորական ռազմածովային դպրոցի ակամա շրջանավարտ ու ծովային սպա արքայազն Լորանը, սակայն, տարված է անասնաբուժությամբ: Նա հիմնել է Կենդանիների պաշտպանության հիմնադրամ, բացել է մի քանի անասնաբուժական կլինիկաներ՝ բնակչության անապահով խավերին պատկանող տնային կենդանիների համար և նույնիսկ գիրք է գրել շների մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։