484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Սթրոս Կանին մեղադրող սպասուհին հայց է ներկայացրել իրեն մարմնավաճառ կոչած թերթի դեմ
14:09
06 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի.  /Նովոստի-Արմենիա/. Sofitel նյույորքյան հյուրանոցի սպասուհին, ով մեղադրել է ԱՄՀ նախկին ղեկավար Սթրոս Կանին սեռական բնույթի բռնի գործողություններում, հայց է ներկայացրել New York Post թերթի դեմ, որն ավելի վաղ հոդված էր հրապարակել, թե կինը մարմնավաճառությամբ է զբաղվել։ Այս մասին երեքշաբթի հայտնում են France Press գործակալությունը և «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով փաստաբան Քենեթ Թոմփսոնին։

«Մենք New York Post-ի դեմ հայց ենք ներկայացրել, քանի որ թերթը գրել է, որ իմ պաշտպանյալը մարմնավաճառ է»,- ասել է Թոմփսոնը։

Ինչպես նշում է France Press-ը, շաբաթ օրը թերթը, հղում անելով քննությանը մոտ կանգնած աղբյուրին, գրել է, որ գվինեացի 32-ամյա կինն իբր «կանոնավոր» կերպով զբաղվել է մարմնավաճառությամբ, իսկ Սթրոս Կանը «հրաժարվել է» նրան վճարել ենթադրյալ ինտիմ կապից հետո մայիսի 14-ին՝ Sofitel հյուրանոցի 2806 համարում։

Սթրոս Կանը ձերբակալվել է մայիսի 14-ին Նյու Յորքում՝ Փարիզ մեկնելուց տասը րոպե առաջ: Նրան առաջադրվել են «բռնության փորձ, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, ազատությունից ապօրինի կերպով զրկելու» մեղադրանքներ: Ձերբակալությունից հետո նա մի քանի օր անցկացրել է բանտում, իսկ այնուհետև Նյու Յորքի Գերագույն դատարանը համաձայնել է նրան ազատ արձակել 1 միլիոն դոլար գրավի դիմաց և տնային կալանքի տակ պահել: Մայիսի 19-ին Սթրոս Կանը հայտարարել է ԱՄՀ-ի տնօրեն հրահանգիչի պաշտոնից ազատվելու մասին։

Հուլիսի մեկին Սթրոս Կանին վերադարձվել է գրավը, սակայն սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերն առայժմ արգելքի տակ են։ Նրա հերթական ներկայանալը դատարան նշանակված է հուլիսի 18-ին։ Ավելի վաղ դատախազությունը հայտարարել է, որ սպասուհին կեղծ ցուցմունքներ է տվել երկրում ապաստան խնդրելիս, ստել է հարկային և սոցիալական մարմիններին, ինչպես նաև, հավանաբար ստել է մեծ ժյուրիի առջև երդման տակ տրվող ցուցմունքների ընթացքում։ Ուրբաթ օրը New York Post-ը, գործին մոտ աղբյուրներին հղում անելով, հայտնել է, որ Նյու Յորքի դատախազությունն առաջիկայում կարող է հայտարարել Սթրոս Կանից նեղադրանքները հանելու մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: