485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
ԵՄ-ն Շենգենի տեղեկատվական-տեխնոլոգիական համակարգերի կառավարման գործակալություն է ստեղծում
13:52
06 Հուլիսի 2011

Եվրահանձնաժողովի պատգամավորները Ստրասբուրգում կայացած նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ արտահայտվել են Շենգեն գոտում տեղեկատվական-տեխնոլոգիական կառավարման եվրոպական գործակալության ստեղծման օգտին, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել վեհաժողովի ներկայացուցիչը։

«Շենգենյան գործակալության» ստեղծման սկզբունքային պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել Եվրահանձնաժողովի, ԵՄ Նախարարների խորհրդի և Եվրախորհրդարանի միջև։ Գործակալության առջև պրոֆիլային բնագավառի որոշումների ընդունման խնդիր չի դրվում։

Առաջարկվում է, որպեսզի գործակալության լիազորությունների մեջ, մասնավորապես, ընդգրկվի Շենգենի տեղեկատվական համակարգի (Schengen Information System II), տեղեկատվական վիզային համակարգի (Visa Information System) և Еurodac-ի օպերացիոն կառավարումը տեխնիկական մակարդակով։

«Շենգենյան գործակալությունը» շուրջօրյա կարգով կապահովի Շենգենի տեղեկատվատեխնոլոգիական համակարգերի գործողությունը՝ դրա շտաբ բնակարանն առաջարկվել է հիմնել Տալլինում, կենտրոնական սերվերը՝ Ստրասբուրգում, իսկ տեխնիկական աջակցության կայանը՝ Պոնգայում (Իսպանիա)։

Շենգենի օտեղեկատվական համակարգն իրենից տվյալների փակ բազա է ներկայացնում, որում ընդգրկված են որոնման մեջ գտնվող առարկաներ, հետախուզման մեջ գտնվող անձինք, մասնակից պետություններից մեկի տարածքում անցանկալի կամ անհայտ կորած անձինք, ինչպես նաև տեղեկություն սահմանների անվտանգության վերաբերյալ և կեղծ կամ կորցրած փաստաթղթերի մասին։ Արտոնագրային տեղեկատվական համակարգում ընդգրկվում է կենսաչափական տեղեկություն՝ մատնահետքեր և լուսանկարներ։ Համակարգն ընդգրկում է նաև այն երրորդ երկրների ցուցակները, որոնց քաղաքացիները Շենգեն գոտի առանց արտոնագրի մուտքգործման թույլտվություն ունեն, և այն երկրները, որոնց քաղաքցիները պետք է ելքի արտոնագիր ստանան։

Еurodac-ը ԵՄ երկրներում քաղաքական ապաստանի տրամադրման կամ բնակության հաստատման համար դիմած անձանց մատնահետքեր վերցնելու համաեվրոպական համակարգ է։

Շենգեն համաձայնագրի մասնակիցներ են Եվրամիության 27 երկրներից 23-ը։

Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Կիպրոսը Շենգենում ընդգրկված չեն, իսկ Ռումինիան և Բուլղարիան մտադիր են միանալ դրան առաջիկայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: