478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Կրիաների պատճառով խափանվել է ԱՄՆ-ի Քենեդու անվան օդանավակայանի աշխատանքը
10:46
30 Հունիսի 2011

Չորեքշաբթի Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում մի քանի տասնյակ չվերթեր են չեղյալ հայտարարվել շուրջ հարյուր կրիաների պատճառով, որոնք դուրս էին եկել թռիչքուղու վրա ձվադրման վայր փնտրելու նպատակով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը:

Ինքնաթիռների օդաչուները տեղական ժամանակով ժամը 06:45-ին հաղորդել են թռիչքուղիներից մեկի վրա հայտնված կրիաների մասին: Երեք ժամվա ընթացքում կրիաների թիվն այնքան է ավելացել, որ ավիատրաֆիկի կարգավորողները ստիպված են եղել չեղյալ հայտարարել չվերթերն ու տեղափոխել են դրանք հարևան թռիչքուղիներ:

«Մենք չխանգարեցինք մայր բնությանը», - գործակալությունը մեջբերում է օդանավակայանի ներկայացուցիչ Ռոն Մարսիկոյի (Ron Marsico) խոսքերը:

Ելունդավոր կրիաների միգրացիան ամեն տարի սպառնում է Քենեդու անվան օդանավակայանի չվերթերի անվտանգությանը, որը գտնվում է Յամայկա ծովածոցի մոտ (Jamaica Bay)՝ որսարգելոցի մոտակայքում:

Մարսիկոյի խոսքով՝ սողունների միգրացիայի ամենաթեժ ժամանակաշրջանը հունիսի վերջին-հուլիսի սկզբին է, այն տևում է մի քանի օր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
21 Օգոստոսի 2017
ԱՄՆ-ն դադարեցնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը ողջ Ռուսաստանով
ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ ներգաղթողական մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջ Ռուսաստանով:
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը: