483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ուգանդայում կայծակի հարվածից 18 երեխա է մահացել, Նիգերիայում՝ 11 մեծահասակ
15:52
29 Հունիսի 2011

Ուգանդայի հարավ-արևմուտքում գտնվող տարրական դպրոցին հարվածած կայծակի հետևանքով 18 երեխա է մահացել, չորեքշաբթի հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին:

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայից 222 կմ դեպի հյուսիս գտնվող Ռունյանյա (Runyanya) քաղաքի Կիրյանդոնգո (Kiryandongo) գավառում գտնվող տարրական դպրոցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Տուժած դպրոցականները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, իսկ 15 առավել լուրջ տուժած երեխաները տեղափոխվել են Ուգանդայի մայրաքաղաքում գտնվող Մուլագո հոսպիտալ», -տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչ Ջուդիթ Նաբակուբան (Judith Nabakooba):

Կայծակի հարվածի հետևանքով շուրջ 80 երեխա է տուժել:

Երեքշաբթի նմանատիպ ողբերգություն է տեղի ունեցել նաև Նիգերիայում, որտեղ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի բաժնի տվյալների համաձայն, աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 12-ը վիրավորվել են: Զոհվածներից ութը ֆերմերներ էին, կայծակի պահին նրանք աշխատելիս են եղել և շտապել են թաքնվել ծառի տակ, սակայն որոշ ժամանակ անց կայծակը հարվածել է ծառին:

Աֆրիկայում անձրևների սեզոնը նոր է սկսվում, սակայն վերջին շաբաթվա ընթացքում ողբերգական դեպքերի մասին արդեն մի քանի տեղեկություն է ստացվել: Այսպես, աֆրիկյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Ուգանդայում կայծակի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 50 մարդու, իսկ Նիգերիայում՝ մոտավորապես 40 մարդու: Կան տասնյակ տուժածներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։