485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հաստատել է կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին երկրորդ հնգամյա ժամկետի համար
14:31
22 Հունիսի 2011

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը երեքշաբթի հաստատել է համաշխարհային կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղար Պան Գի Մունի թեկնածությունը երկրորդ հնգամյա ժամկետի համար՝ մինչև 2016 թ.-ի դեկտեմբերի 31-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Պան Գի Մունին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունների նոր ժամկետի նշանակման մասին ԳՎ-ի բանաձևը ծափողջույններով հավանության է արժանացել 192 պետությունների ներկայացուցիչների կողմից՝ առանց ձայների հաշվարկի:

Նախորդ շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև է ընդունել՝ ներկայացնելով ԳՎ-ին Պան Գի Մունի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում այլ թեկնածուներ  չեն ներկայացվել:

ՄԱԿ-ի ԳՎ-ի ներկա նստաշրջանի նախագահ, Շվեյցարիայի նախկին նախագահ Ջոզեֆ Դեյսը հայտարարել է, որ Պան Գի Մունը համաշխարհային կազմակերպությունը «հիանալի ղեկավարելու ունակություններ» է դրսևորել: «Բարդ և խճճված միջազգային հանգամանքներում Դուք ամրապնդեցիք ՄԱԿ-ի դերն ու թափանցիկությունը կազմակերպության ձևավորմանն ուղղված միջոցների օգնությամբ՝ առաջադրելով գրավիչ, նորարարական նախաձեռնություններ, կոչ անելով անկեղծորեն և մշտապես հարգել մարդու իրավունքները, օրենքի տառն ու մեր կանոնադրության մեջ ամրագրված այլ արժեքները», - ասել է Պան Գի Մունին և Գլխավոր վեհաժողովին ուղղված իր ուղերձում ԳՎ-ի նախագահը:

Պան Գի Մունը ծնվել է 1944 թվականի հունիսի 13-ին հարավկորեական Չխունչխոն Պուկտո արվարձանում։ Բարձրագույն կրթություն է ստացել Սեուլի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, այնուհետև՝ ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում։

2003 թվականին Պան Գի Մունը Կորեայի Հանրապետության նախագահի դիվանագիտական հարցերով հատուկ խորհրդականն է եղել, իսկ 2004-ին դարձել է այդ երկրի արտաքին գործերի նախարար։ 2006 թվականին Պան Գի Մունն ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: