486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկացի կոնգրեսականները Թուրքիայում քրիստոնեական արժեքների պաշտպանության բանաձև են ներկայացրել
13:22
15 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որը կոչ է անում Թուրքիային պաշտպանել քրիստոնեական արժեքները և եկեղեցիներին վերադարձնել առգրավված սեփականությունը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Փաստաթուղթը ներկայացրել են կոնգրեսականներ Էդ Ռոյսն ու Հովարդ Բեռմանը:

Բեռմանի խոսքերով՝ այս քայլն ուղղված է Թուրքիայում քրիստոնեական ժառանգության խնդրի նկատմամբ ուշադրության գրավելուն, որը պետք է իր քրիստոնեական համայնքների ներկայացուցիչներին վերաբերվի որպես ազատ և իրավահավասար քաղաքացիների:

«Էրդողանի վարչակազմը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի՝ առգրավված եկեղեցական սեփականությունը վերականգնելու և դավանքի ամբողջական ազատություն ու քրիստոնեական բոլոր համայնքների համար կրոնական կրթություն ապահովելու համար: Քանի դեռ պահպանվում է խտրական  քաղաքականությունը, «Թուրքական մոդելի» մասին որևէ լուրջ խոսակցություն չի կարող լինել», - ասել է Բեռմանը:

Ռոյս-Բերման բանաձևում նշվում է, որ Թուրքիան երրորդ տարին անընդմեջ ներառվում է Միջազգային կրոնական ազատության ամերիկյան հանձնաժողովի (United States Commission on International Religious Freedom -USCIRF) «Հատուկ ցուցակում» (Watch List): Փաստաթղթում կոչ է արվում Թուրքիային կատարել միջազգային պայմանագրերում առկա իր պարտավորությունները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանն ու վերջ դնել կրոնական հատկանիշներով խտրականության բոլոր տեսակներին:

USCIRF-ի 2011 թ.-ի զեկույցում նշվում է, որ «Թուրքիայի կառավարությունը շարունակում է կրոնի կամ դավանանքի ազատության լուրջ սահմանափակումներ կիրառել՝ սպառնալով Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների պահպանմանն ու գոյատևմանը»:

ԱՀՀ-ն հիմնադրվել է 1972 թ.-ին: Այն ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հեղինակավոր հասարակական կազմակերպություններից մեկն է: Կազմակերպության նպատակն է կապեր հաստատել ԱՄՆ-ի հայկական համայնքի և ԱՄՆ կառավարության միջև, Ամերիկայի և համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել հայկական հարցի վրա: Ամերիկայի հայկական համագումարի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, գրասենյակները գործում են Լոս-Անջելեսում և Երևանում:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։