480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Պայթյուն՝ Իսպանիայի պահպանողական կուսակցության կենտրոնակայանի մոտ
15:52
13 Հունիսի 2011

Պայթուցիկ սարք է գործարկվել Իսպանիայի պահպանողական Ժողովրդական կուսակցության գրասենյակի մերձակայքում՝ երկրի հյուսիս-արևմտյան Օրդենես քաղաքում, զոհեր և տուժածներ չկան, երկուշաբթի հայտարարում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանապետ Էդուարդո Ռոդրիգեսին (Eduardo Rodriguez):

Նրա խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05:00-ին՝ իսպանական Գալիսիա ինքնավար նահանգում գտնվող քաղաքում: Միջադեպի արդյունքում կոտրվել են կենտրոնակայանի ապակիները, շենքը չնչին վնաս է կրել: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշել է Ռոդրիգեսը, պայթյունի համար ոչ ոք պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, ոստիկանությունն առայժմ կասկածյալներ չունի այն մասին, թե միջադեպի կազմակերպիչը բասկերի ահաբեկչական ETA կազմակերպությունն է:

Այս տարվա ապրիլին ETA-ն (ETA - Euzkadi Ta Azkatasuna, բասկերի լեզվով՝ «Հայրենիք և ազատություն») հայտարարել է զինված առճակատումից հրաժարվելու իր մտադրության մասին:

«Հարձակողական ռազմական գործողությունները» դադարեցնելու  հերթական մտադրության մասին ETA-ն առաջին անգամ հայտարարել է 2010 թվականի սեպտեմբերին, իսկ 2011 թվականի հունվարի 10-ին խմբավորումը «մշտական, համապարփակ և վերահսկվող հրադադար» է հայտարարել: Այդ պահից ի վեր Իսպանիայի և Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են մոտ 30 բասկ ահաբեկիչների, պայթուցիկների և այլ զինամթերքի հսկա պահոց են առգրավել:

Իսպանիայի կառավարությունն ETA-ից զինված գործունեության վերջնական դադարեցում, ինքնալուծարում է պահանջում, իսկ ահաբեկիչներին սատարող ձախ արմատական կուսակցություններին՝ ահաբեկչության բաց և ուղիղ դատապարտում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով:
11:33
14 Նոյեմբերի 2016
Թրամփը հրաժարվել է տարեկան 400 հազար դոլար աշխատավարձից
Դոնալդ Թրամփը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ստանալու նախագահին հատկացված աշխատավարձն իր պաշտոնը ստանձնելուց հետո։
21:01
11 Նոյեմբերի 2016
Պենտագոնի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ–ի նախագահին չհամագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը հայտարարել է, որ պետք չէ համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քանի դեռ Մոսկվան «չի սկսել ճիշտ վարվել»: