481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+24
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանիայում չեղյալ է հայտարարվել լոլիկ և վարունգ չօգտագործելու մասին խորհուրդը
15:09
10 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/.  Գերմանիայում չեղյալ է հայտարարվել հում վիճակում լոլիկ, վարունգ և հազար չօգտագործելու մասին խորհուրդը, որն արվել էր աղիքային ինֆեկցիայով վարակվելու մտավախությունների պատճառով. միաժամանակ ծլեցրած հացազգիներն առաջվա պես կասկածանքի տակ են, դրանք խորհուրդ չի տրվում ուտել, ուրբաթ հաղորդում է  DPA գործակալությունը` հղում անելով կառավարական իր աղբյուրներին:

ՌԻԱ Նովոստիի համաձայն, ավելի մեծ թվով տեղեկություններ են ստացվում Ներքին Սաքսոնիայի ֆերմաներից մեկի արտադրանքի հետ հիվանդության կապի մասին: Նշվում է, որ այդ ֆերմայում հացաբույսեր են աճեցվում:

Վարակն առաջացնում է Escherichia coli մանրէն (աղիքային ցուպիկ): Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ այս մանրէն ավելի հաճախ լինում է մարդկանց և ջերմարյուն կենդանիների մոտ:

Մանրէն մարդուն է փոխանցվում հիմնականում վարակված սննդի օգտագործման դեպքում՝ հում կամ անբավարար չափով ջերմային մշակում անցած մսամթերքի կամ հում կաթի միջոցով: Վարակի աղբյուր կարող է հանդիսանալ նաև ոչ բավարար ջերմային մշակում անցած բանջարեղենը: Մասնագետները խորհուրդ են տալիս ճաշ պատրաստելիս խստորեն հետևել հիգիենայի կանոններին և մանրակրկիտ լվանալ բանջարեղենը:

Աղիքային վարակի բռնկումը սկզբում գրանցվել է Գերմանիայի հյուսիսում: Վարակի զոհ է դարձել ավելի քան 25 մարդ:
Այս մանրէի առաջացրած հիվանդության  ախտանշաններ են արյունոտ փորլուծը, ջերմը, սրտխառնոցը:
Հիվանդների մեծ մասն առողջանում է 10 օրվա ընթացքում, սակայն որոշ մարդկանց մոտ էլ, հատկապես նորածինների և տարեցների դեպքում հիվանդությունը կարող է բարդանալ ու վտանգավոր դառնալ կյանքի համար:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։