482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնիայի վարչապետը հավանաբար օգոստոսին կլքի պաշտոնը. գործակալություն
14:28
09 Հունիսի 2011

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը մարտի 11-ի երկրաշարժից հետո երկրի վերականգնման խորհրդարանական կոմիտեի հինգշաբթի օրվա նիստում ակնարկել է, որ որպես իր հրաժարականի ժամկետ է դիտարկում օգոստոսի 11-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կիոդո լրատվական գործակալությանը։

Նախորդ շաբաթ վարչապետը հայտարարել էր, որ մտադիր է պատասխանատվություն կրել երկրաշարժից հետո երկրի վերականգնման համար մինչև որոշակի փուլը։ Դա հնարավոր հրաժարականի ժամկետների վերաբերյալ հակասական մեկնաբանումների տեղիք էր տվել՝ այս տարվա հունիսից մինչև հաջորդ տարվա հունվարը։

«(Օգոստոսին) կավարտվի տուժածների համար նախատեսված ժամանակավոր կացարանների շինարարությունը, ինչպես նաև փլատակներից կմաքրվեն կյանքի համար պիտանելի հողի հատվածները։ Մինչ այդ պահը ես կցանկանայի ողջ պատասխանատվությամբ շարունակել աշխատանքը»,- ասել է Կանը։

Նախորդ շաբաթ ընդդիմությունը խորհրդարանի ներքին պալատ է հղել անվստահության քվեի նախագիծը։ Ներկայիս վարչապետի նկատմամբ քվեի ընդունման հեռանկարներն ավելի քան սպառնալից էին, քանի որ հենց իր գլխավորած Դեմոկրատական կուսակցության պատգամավորների մեծամասնությունը պատրաստ էր քվեարկել խորհրդարանի նկատմամբ անվստահության օգտին։

Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Կանի անսպասելի հայտարարությունն իր պաշտոնը քաղաքական գործիչների երիտասարդ սերնդին զիջելու վերաբերյալ, հենց որ նա կկատարի երկրի վերականգնման ուղղությամբ իր պարտքը, որոշեց դրա ելքը ներկայիս կառավարության օգտին, սակայն բազմաթիվ մեկնաբանումների տեղիք տվեց հրաժարականի հնարավոր ժամկետի վերաբերյալ։

Մարտի 11-ին ճապոնիայում տեղի ունեցած 9,0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում գրանցվել է վթարների շարք՝ սառեցման համակարգի խափանման պատճառով։ ԱԷԿ-ում արձանագրված արտակարգ պատահարների հետևանքով բացահայտվել է ռադիացիայի արտահոսք, ինչը ստիպել է իշխանություններին մարդկանց տարհանել ատոմակայանի շուրջ 20 կիլոմետրանոց գոտուց։ Հարվածի արդյունքում ավերվել է ավելի քան 151 շինություն։

Երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 15,3 հազար մարդը։ Սեյսմոլոգների տվյալներով, ավելի քան 5,0 մագնիտուդով նոր երկրաշարժեր են սպասվում Հոնսյու կղզու շրջանում առնվազն ևս մի քանի ամիսների ընթացքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։
14:31
04 Մայիսի 2017
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը: