478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
«Ֆուկուսիմայի» վթարը ցույց տվեց ատոմային ոլորտի աշխատակիցների և բիզնեսի միջև երկխոսության անհրաժեշտությունը
14:43
07 Հունիսի 2011

«Ֆուկուսիմայի» վթարը ցույց տվեց, որ անհրաժեշտ է գործակցություն հաստատել գիտնականների, ատոմային ոլորտի փորձագետների և բիզնեսի միջև, ինչպես նաև փոխըմբռնում հաստատել ատոմային ճյուղի և հասարակության միջև, կարծում է ՌԳԱ Ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի (ՏԷԱԶԻ) տնօրեն Լեոնիդ Բոլշովը:

«Այն, որ կոնկրետ տվյալ կայանում («Ֆուկուսիմա-1») խնդիրներ կան, փորձագետները գիտեին, նրանք բավականին ճշգրիտ գնահատականներ տվեցին, որ կա վտանգ, և որ պետք է որոշակի քայլեր ձեռնարկել: Բայց այդ քայլերը չձեռնարկվեցին: Սա փորձագետների փոխգործակցությունն է բիզնեսի, տնտեսության հետ»,- ասաց Բոլշովը` ելույթ ունենալով «Ատոմէքսպո-2011» համաժողովի բանավեճի ընթացքում:

«Շատ բան կա անելու գիտության, բիզնեսի և հասարակության փոխգործակցության ուղղությամբ»,- կարծում է ՏԷԱԶԻ տնօրենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա, ատոմային ճյուղում գործածվող հատուկ տերմիններն ու հասկացությունները բազմաթիվ դեպքերում անհասկանալի են հասարակությանը, թույլ չեն տալիս հասկանալու, թե որքան լուրջ է իրավիճակը:

«Դրանք քիչ բան են ասում: Լեզուն, որով պետք է խոսել, հետևյալն է` «անվտանգ է» կամ «անվտանգ չէ»,- ասաց Բոլշովը:
Նա նշեց, որ Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից և ցունամիից հետո զոհվել է 20 մարդ, բայց զոհեր չեն եղել «Ֆուկուսիմայի» վթարի ժամանակ:

«Գիտության եզրակացություններն ասում են, որ մենք ռադիացիայի վտանգին վերաբերվում ենք մոտ հազար, տասը հազար անգամ ավելի լրջորեն, քան այն իրականում է»,- ասաց Բոլշովը:

Ըստ նրա, անհրաժեշտ է աշխատել երկու ուղղություններով` որպեսզի ատոմային ճյուղում գիտելիքների փորձագիտական մակարդակը, որն այժմ հնարավոր է, ապահովվի յուրաքանչյուր երկրում, և միաժամանակ աշխատել բնակչության հետ, որպեսզի հասկանալի լեզվով պարզաբանվի իրավիճակը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել: