480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+30
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ի ավիացիան ռմբակոծել է Տրիպոլին ՀԱՀ ղեկավարի այցից անմիջապես հետո, կան զոհեր
11:46
31 Մայիսի 2011

ՆԱՏՕ-ի ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբիայի մայրաքաղաքին ՀԱՀ ղեկավար Ջեյքոբ Զումայի՝ Տրիպոլիից մեկնելուց անմիջապես հետո, կան զոհեր և տուժածներ, երեքշաբթի հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

ՀԱՀ ղեկավարը երկուշաբթի Տրիպոլի էր ժամանել լիբիացի առաջնորդ Մուհամար Քադաֆիի հետ երկրում զինված հակամարտությունը խաղաղ կարգավորելու բանակցությունների համար, նշում է ՌԻԱ Նովոստին։

Արդեն տուն վերադառնալով՝ Զուման հարավաֆրիկյան հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի միջամտությունը, որից նա ստիպված էր թույլտվություն հարցնել Լիբիա այցելելու համար, վտանգում է Աֆրիկյան միության (ԱՄ) միասնականությունը։

Զուման հաստատել է նաև, որ Քադաֆին պատրաստ է ԱՄ մշակած «ճանապարհային քարտեզը» հյուսիսաֆրիկյան երկրում խաղաղության վերականգնման համար։

Ինչպես հայտնել է «Ալ Ջամահիրիա» լիբիական պետական հեռուստաալիքը, ՆԱՏՕ-ի ավիացիան երկուշաբթի գիշերը հերթական ավիահարվածներն է հասցրել Տրիպոլիին, ինչի արդյունքում քաղաքում «կան զոհեր, նյութական վնաս է հասցվել»։

Փետրվարի կեսերին Լիբիայում զանգվածային ցույցեր են սկսվել երկրում ավելի քան 40 տարի իշխող Մուհամար Քադաֆիի պաշտոնանկության պահանջով, որոնք հետագայում վերածվել են կառավարական ուժերի և խռովարարների զինված դիմակայության։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում: