486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հզոր պայթյուն է գրանցվել Պակիստանում, ոստիկանության բաժնի մոտակայքում, երկու մարդ է մահացել
11:58
25 Մայիսի 2011

Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը հզոր պայթյուն է գրանցվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար քաղաքի ոստիկանության շենքի մոտակայքում, երկու մարդ զոհվել է, 22-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:

Պայթուցիկ սարքը գործի է դրել ավտոմեքենայի մեջ գտնվող մահապարտ- ահաբեկիչը: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ շենքը գրեթե ամբողջությամբ փլուզվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Տասնյակ մարդիկ հայտնվել են փլատակների տակ:

Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում:
Ռոյթեր գործակալության տվյալների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել Փեշավարում գտնվող ԱՄՆ հյուպատոսության շենքից ընդամենը մեկ կմ հեռավորության վրա:

Ինչպես հաղորդում է Սինխուա գործակալությունը՝ հղում անելով պակիստանական ԶԼՄ-ներին, պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թեհրիկ-ե թալիբան-ե Պակիստան» (Պակիստանի թալիբների շարժում) խմբավորումը, որի գրոհայիններն ավելի վաղ խոստացել էին վրեժխնդիր լինել «Պակիստանի և ԱՄՆ-ի իշխանություններից»՝ «Ալ Քայիդայի» առաջնորդ Ուսամա բեն-Լադենին ոչնչացնելու համար, ով, ըստ Վաշինգտոնի, պատասխանատու է ԱՄՆ-ում 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների համար:

Բեն Լադենը սպանվել է ամերիկյան հատուկ նշանակության զինվորականների կողմից մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Պակիստանի հյուսիսում գտնվող Աբոթաբադ քաղաքի մոտակայքում գտնվող տանը: Ահաբեկչի մարմինը թաղվել է ծովում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։