485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ նախկին ղեկավարի ընկերները փորձել են կաշառել սպասուհու ընտանիքին. թերթ
11:48
25 Մայիսի 2011

Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհուն բռնաբարելու մեջ մեղադրվող ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի ընկերները փորձել են կաշառել տուժածի հարազատներին, որպեսզի նա հրաժարվի մեղադրանքներից, գրում է New York Post ամերիկյան թերթը՝ հղում անելով Սթրոս-Կանի ընտանիքի մտերիմներից մեկին:

Ինչպես պարզվել է, տուժածի հարազատները բնակվում են Գվինեայում, և Սթրոս-Կանի ծանոթները կապվել են նրանց հետ՝ գումար առաջարկելով տուժածի համար, ով դատավարության ընթացքում գտնվում է վերահսկողության տակ, և նրա հետ հնարավոր չէ կապվել: Ընդ որում, գումարն առաջարկվել է դատական գործը դադարեցնելու դիմաց, թերթին տեղեկացրել է Սթրոս-Կանի ընտանիքի մտերիմ ներկայացած ֆրանսիացի մի ձեռներեց:

«Նրանք արդեն բանակցել են նրա ընտանիքի հետ: Անխոս, ամեն ինչ ավարտվել է անաղմուկ: Սթրոս-Կանը բանտ չի նստի և կմեկնի Ֆրանսիա, իսկ կինը շատ գումար կստանա », - մեջբերում է թերթը ԱՄՀ նախկին ղեկավարի ընտանիքի անանուն ընկերոջ խոսքերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ խոսքը յոթնիշ թվի մասին է:
Ինչպես հայտնի է դարձել թերթին, տուժած սպասուհու հարազատները բնակվում են Գվինեայի գյուղերից մեկում, որտեղ չկան ասֆալտապատ ճանապարհներ, էլեկտրականություն և հեռախոս: Բնակիչների ամենամսյա եկամուտը շուրջ 45 դոլար է կազմում: Այս գումարը քիչ է երկրում աղքատության շեմից, և սպասուհու հարազատներից ոմանք նույնիսկ կոշիկ գնելու հնարավորություն չունեն:

Սթրոս-Կանին ձերբակալել են մայիսի 14-ին Նյու Յորքում՝ Փարիզ մեկնելուց տասը րոպե առաջ: Նրան առաջադրվել են «բռնության փորձ, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, ազատությունից ապօրինի կերպով զրկելու» մեղադրանքներ: Նրան կասկածում են Թայմս Սքուերում գտնվող Sofitel հյուրանոցի լյուքս համարում սպասուհու  նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ:

Նյու Յորքի Գերագույն դատարանը հինգշաբթի համաձայնել է նրան ազատ արձակել 1 միլիոն դոլար գրավի դիմաց և տնային կալանքի տակ պահել: Մինչև ազատ արձակվելը ֆինանսիտը գտնվում էր Նյու Յորքի «Ռայքերս-Այլենդ» ժամանակավոր պահման բանտում:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։