484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Սթրոս Կանի ԴՆԹ-ն համընկել է նրան բռնության մեջ մեղադրող կնոջ հագուստի վրա հայտնաբերած նմուշների հետ. ԶԼՄ
11:49
24 Մայիսի 2011

ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանի ԴՆԹ նմուշները համընկնում են ֆինանսիստին սեռական բռնության մեջ մեղադրող սպասուհու հագուստից վերցված գենետիկ նյութի հետ, երեքշաբթի հայտնում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը՝ հղում անելով քննության մոտ կանգնած աղբյուրներին։

Սթրոս-Կանին ձերբակալել են մայիսի 14-ին Նյու Յորքում՝ Փարիզ մեկնելուց տասը րոպե առաջ: Նրան առաջադրվել են «բռնության փորձ, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, ազատությունից ապօրինի կերպով զրկելու» մեղադրանքներ: Նրան կասկածում են Թայմս Սքուերում գտնվող Sofitel հյուրանոցի լյուքս համարում սպասուհու  նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ:

Նյու Յորքի Գերագույն դաստարանը հինգշաբթի համաձայնել է նրան ազատ արձակել 1 միլիոն դոլար գրավի դիմաց և տնային կալանքի տակ պահել, նշում է ՌԻԱ Նովոստին: Մինչև ազատ արձակվելը ֆինանսիտը գտնվում էր Նյու Յորքի «Ռայքերս-Այլենդ» ժամանակավոր պահման բանտում:

Ավելի վաղ մեղադրյալի փաստաբան Բենջամեն Բրաֆմանը հայտարարել էր, որ իր կարծիքով, գործում չի լինի բռնության գործողությունների իրականացման դատաբշժկական որևէ ապացույց։
Գրավի դիմաց ազատումից հետո Սթորս Կանը ժամանակավորապես բնակություն է հաստատել Նյու Յորքի Ներքին Մանհեթըն շրջանի հնագույն երկնաքերներից մեկում՝ Էմփայր Բիլդինգում (Empire Building)։

ԶԼՄ-ների հաղորդմամբ, ԱՄՀ նախկին ղեկավարը ոչ մի առիթով իրավունք չունի տանից դուրս գալ։ Սթրոս Կանի բնակարանային հարցի վերջնական լուծումից հետո, երբ նա կտեղափոխվի իր մշտական բնակարան, որտեղ կապրի մինչև դատաքննության ավարտը, նա կկարողանա լքել իր բանկության վայրը  միայն փաստաբանների հետ հանդիպումների, բժիշկներին այցելելու, դատարանի դահլիճ և ամենօրյա կրոնական ծառայության գնալու համար։ Միաժամանակ նա պարտավոր է դախախազներին իրազեկել իր ծրագրերի մասին առնվազն վեց ժամ առաջ։

Նախկին պաշտոնյային հսկում է Stroz Friedberg մասնավոր ֆիրման, որը ձևավորվել է հատուկ ՀԴԲ նախկին աշխատակիցներից։ Սթրոս Կանը գտնվում է տեսախցիկների վերահսկողության ներքո, նրա ձեռքին կապված էլեկտրոնային շղթան ցույց կտա տիրոջ գտնվելու վայրը։ Կանի հարազատներին և բարեկամներին թույլ է տրվում զրուցել նրա հետ հեռախոսով և այցելել նրան։

New York Post թերթը նախորդ շաբաթ հրապարակել է բացառիկ ռեպորտաժ, որում հայտնել է, որ Սթրոս Կանի ենթադրվող զոհը բնակարաններ է վարձել այնպիսի տներում, որտեղ բնակվել են բացառապես ՄԻԱՎ վարակակիրներ և ՁԻԱՀ-ով հիվանդներ։

Պարբերականի տվյալներով, ուշադրության կենտրոնում հայտնված կինը, հունվարից սկսած իր 15-ամյա դստեր հետ ապրել է մի տանը, որը ՄԻԱՎ վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների Հարլեմի միացյալ միությունը նախատեսել է բացառապես այդ համախտանիշով հիվանդների և նրանց ընտանիքների համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։