478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Շվարցենեգերը որոշել է չմտածել դերասանական կարիերայի մասին, քանի դեռ չի լուծել անձնական խնդիրները
12:01
20 Մայիսի 2011

Առնոլդ Շվարցենեգերը, որը Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնից հեռանալուց հետո մտադիր էր վերադառնալ կինո, որոշել է չանել դա, քանի դեռ չի կարգավորել կնոջից հեռանալու հետ կապված իրավիճակը, ուրբաթ հայտարարել են նրա ներկայացուցիչները, որոնց մեջբերում է Variety կինոհրատարակությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը դադարեցրել է կինոյի հետ կապված բոլոր ծրագրերի իրագործումը, մինչև որ չվերացնի իր խոստովանության բացասական հետևանքները։ Նա խոստովանել է, որ դարձել է սեփական նախկին սպասուհու երեխայի հայրը։ Պարոն Շվարցենեգերը կենտրոնացել է անձնական հարցերի լուծման վրա և պատրաստ չէ իրեն կաշկանդել որևէ պարտավորությամբ կամ ժամկետներով»,- ասվում է Շվարցենեգերի ներկայացուցիչների հայտարարությունում։

«Տերմինատորի» խոստովանությունը, որը հրապարակվել է մայիսի 17-ին Los Angeles Times-ում, կարող էր դառնալ նրա ամուսնալուծության պատճառը կնոջ՝ Մարիա Շռայվերի (Maria Shriver) հետ, ով նրա չորս երեխաների մայրն է։ Դերասանի որդիներից մեկը՝ Պատրիկը, Twitter-ում իր ազգանունը փոխարինել է մոր ազգանունով։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Շվարցենեգերն արդեն սեպտեմբերին կսկսի նկարահանվել Բրեդ Ֆըրմանի «Մաչոյի լացը» (Cry Macho) ֆիլմում, ընդ որում նրա հոնորարը պետք է կազմեր 12,5 միլիոն դոլար՝ գումարած վարձույթից հավաքած գումարի 25 տոկոսը։ Այնուհետև դերասանը պետք է վերադառնար Տերմինատորի դերին։

Ներկայումս երկու նախագծերի իրագործումը դադարեցվել է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:50
23 Օգոստոսի 2017
Ամենահեռանկարային 26-ամյա բոդիբիլդերը մահացել է` խեղդվելով սննդով
Ամերիկացի բոդիբիլդեր Դալաս Մքքարվերն անժամանակ մահացել է Ֆլորիդայի իր տանը կյանքի 27-րդ տարում:
20:06
23 Օգոստոսի 2017
Հրշեջները փրկել են խոճկորներին... և կերել նրանց (ՖՈՏՈ)
Բրիտանական Ուիլթշիր դքսության Պյուզի գյուղի հրշեջները կերել են իրենց իսկ փրկած խոճկորներին։
20:28
21 Օգոստոսի 2017
ԱՄՆ-ն դադարեցնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը ողջ Ռուսաստանով
ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ ներգաղթողական մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջ Ռուսաստանով:
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին: