481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ նախագահ Սթրոս-Կանը համաձայնել է բուժզննում անցնել, դատը հետաձգվում է. փաստաբան
10:47
16 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիկ Սթրոս-Կանը, ով շաբաթ օրը ձերբակալվել է ԱՄՆ-ում, կկանգնի դատարանի առջև երկուշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում անելով Սթրոս-Կանի փաստաբան Ուիլյամ Թեյլորին (William Taylor):

Սթրոս-Կանին ձերաբակալել են շաբաթ օրը Նյու Յորքում ինքնաթիռում՝ Փարիզ մեկնելուց տասը րոպե առաջ: Նրան առաջադրվել են «բռնության փորձ, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, ազատությունից ապօրինի կերպով զրկելու» մեղադրանքներ: Նրան կասկածում են Թայմս Սքուերում գտնվող Sofitel հյուրանոցի լյուքս համարում սպասուհու  նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թեյլորի խոսքերով՝ դատավարություն ամսաթիվը տեղափոխվել է՝ մեղավորին բուժզննման ենթարկելու նպատակով:

ԱՄՀ-ի նախագահը գիշերն անցկացրել է Նյու Յորքի Հարլեմ շրջանի հատուկ բաժնի բանտախցում և այժմ սպասում է դատական նիստին:

ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ Սթրոս-Կանը կարող էր մասնակցել 2012 թ.-ին նախատեսված Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Շաբաթ օրը հրապարակվել են Ifop ինստիտուտի կողմից անցկացված հասարակական կարծիքի նոր հարցման տվյալները: Ուսումնասիրության համաձայն՝ Սթրոս-Կանը՝ որպես Ֆրանսիայի ընդդիմադիր Սոցիալական կուսակցության ներկայացուցիչ, ընտրությունների առաջին փուլում կարող էր հավաքել ձայների 26 տոկոսը: Ֆրանսիացի քաղաքական գործիչներն ու փորձագետները կարծում են, որ այժմ Սթրոս-Կանն ավտոմատ կերպով դուրս է մնում նախագահական արշավից, տեղեկացրել են տեղական ԶԼՄ-ները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար: