480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հազարամյակի վերջին Երկրագնդի բնակչության թիվը կգերազանցի 10 միլիարդը. ՄԱԿ-ի կանխատեսում
13:18
04 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ըստ կանխատեսումների՝ 2050 թ.-ին Երկրագնդի բնակչության թիվը կգերազանցի 9 միլիարդը, իսկ հազարամյակի վերջին մոլորակի վրա կբնակվի արդեն 10,1 միլիարդ մարդ, նշվում է ՄԱԿ-ի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Աշխարհում բնակչության աճի հեռանկարների մասին ՄԱԿ-ի զեկույցը ներկայացրել է ՄԱԿ-ի բնակչության հարցերի բաժնի տնօրեն Խանյա Զլոտնիկը:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ արդեն այս տարի Երկրագնդի բնակչության թիվը կգերազանցի 7 միլիարդը, իսկ 2023 թ.-ին կկազմի 8 միլիարդ: 2041 թ.-ին աշխարհում կբնակվի 9 միլիարդ մարդ, իսկ 2081 թ.-ին՝ արդեն 10 միլիարդ: Նման ցուցանիշները հնարավոր են աշխարհում ժողովրդագրական միտումների զարգացման միջինացված սցենարի դեպքում:

Բնակչության հիմնական աճ հարկավոր է ակնկալել բարձր ծնելիություն ունեցող երկրներում, որոնց թվում են հիմնականում Աֆրիկայի երկրները, ինչպես նաև ասիական որոշ երկրներ, լատինաամերիկյան պետություններն ու Օվկիանիայի երկրները:

Ծնելիության ցածր մակարդակ ունեցող երկրների թվին են դասվում եվրոպական գրեթե բոլոր երկրները, որտեղ նկատվում է նաև բնակչության արագ ծերացման միտում:

Բնակչության թվի առավելագույն աճի սցենարի դեպքում 2100 թ.-ին Երկրագնդի բնակչության թիվը հնարավոր է կազմի մինչև 15,8 միլիարդ մարդ, իսկ եթե բնակչության աճը պահպանվի նվազագույն մակարդակի վրա, ապա Երկրագնդի բնակիչների թիվը կարող է նույնիսկ կրճատվել՝ դառնալով 6,2 միլիարդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։